Ո՞վ է թույլ տվել (գուցե հովանավորել) նորհաճնցի Ներսիկ Հովհաննիսյանին աղանդավորական գրականությունը քարոզել, տարածել, գովազդել օրը ցերեկով, հանրային տարածքում, Օպերայի խաչմերուկում։ Անցորդներից շատերն անտարբեր չեն, վրդովվում են, պահանջում հանրային կարգ ու հոգևոր տարածքների անձեռնմխելիություն։ Հեռվից մոտենալով նկատում եմ, որ մի քանի դեռահասների հետ քարոզիչը մտքերի փոխանակության մեջ է՝ հոգեորսությունն այսպես է լինում։ Մի՞թե մեր համապատասխան մարմինները եզրակացություն չպիտի անեն, նրանք ամենուր են. անթաքույց ցինիզմով ավերում են մեր հոգևոր անվտանգությունը։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել