2010թ.-ին ռուսական ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը Հայաստանի խոշորագույն Սոթքի ոսկու հանքավայրից արդյունահանել է 684 կգ (22000 ունցիա. 1 ունցիան հավասար է 31,1 գրամ) ոսկի: Իսկ 01.01.2008-01.04.2010 թթ. ժամանակահատվածում Սոթքի հանքից Արարատի կորզման ֆաբրիկա է առաքել 648 հազ. տոննա ապրանքային հանքաքար, որտեղ ոսկու քանակը կազմել է 2031 կգ: 2012թ.-ին պլանավորված է արդյունահանման ծավալը հասցնել 120 հազար ունցիայի (3,73 տոննա): ԵՎ սա միայն պաշտոնական տվյալներով: Հանքում մնացել է ընդամենը 100-120 տոննա ոսկի եւ եթե անգամ արդյունահանման տեմպերը չավելանան, ապա կրկին պաշտենական տվյալներով Սոթքի հանքավայրի ոսկին կսպառվի 30 տարուց` 2042թ.-ին: Մինչդեռ մեր երկրի ազգային հարստություն հանդիսացող ոսկու հանքերի շահագործումից ռուսական այս ընկերությունը անգամ մեր երկրի օրենքներով սահմանված չնչին հարկերը չի վճարում` հայտարարելով, որ վնասով է աշխատում: Այսինքն, դեռ Հայաստանի Հանրապետությունն է պարտք մնում ռուսական այս ընկերությանը` երկիրը հարստահարելու համար...
Ըստ հայաստանյան մամուլի հրապարակումների ռուսական «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն գրանցված է Կայմանյան կղզիներում, սեփականատերը «Ֆրսթ Դայնսթի Մայնս Արմենիա» ՍՊԸ-ն է: Իսկ թե ինչպես է խուսափում հարկերից այս ձեռնարկությունը եւ ինչ հակաօրինական գործողություններ է թույլ տալիս իրեն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով.