Գրականությունն ինձ համար առաջին հերթին կիրառականությունն է: Եթե մենք կարողանում ենք կարդալ, հասկանալ և վերլուծել այն ամենը, ինչ կարդում ենք, հետո ըստ դրա ապրել, ուրեմն այդ գրականությունը լավն է: Մեզ մոտ սրա հետ կապված շատ լուրջ խնդիր կա: Դեռևս խորհրդային տարիներից մնացած ավանդույթը՝ խոսել գրականության մասին, կարդալ կարդալու համար, բայց երբևիցե չկիրառել այն, գլխավերևում միշտ ունենալ Հեմինգուեյի լուսանկարը, բայց երբևիցե չանել այն, ինչ կարդացել ես գրքերում:

«Դու պետք է անպայման պայքարես տոտալիտարիզմի դեմ, եթե համարում ես, որ գրականությունն աշխարհում կարևորագույն երևույթներից է»,- գրում էր Օրուելն իր «Գրականությունը և տոտալիտարիզմը» հոդվածում: Գրականությունն առաջին հերթին խոսք է, իսկ տոտալիտարիզմն առաջին հերթին խեղդում է խոսքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել