Մտավորական Հայաստան
Որտե՞ղ է կանգնած այսօր հայ մտավորականը, ո՞ւմ կողքին, որ խուսափում է ճշմարտությունը ասելուց, բացահայտելուց:
Մեր խնդիրներից է՝ վերականգնել և արդարացնել մտավորական Հայաստանի վարկը՝ մեր հասարակության մեջ և աշխարհում, իսկ դրա համար ինքներս մեզ պետք է հարց տանք կա՞ արդյոք Հայաստանում ձևավորված մտավորականություն, այնպիսի մտավորականություն, որն անհրաժեշտ է այսպիսի սոցիալ–քաղաքական, մշակութային, բարոյա–հոգեբանական վիճակում գտնվող երկրին։ Մտավորականությունը մասնատված է այնպիսի հարցերում, որոնք նրան հասանելի չեն, օրինակ, եթե կազմվի մի հարցաթերթիկ, որտեղ տրվի ընդամենը երկու հարց. "Ինչ է ռեալ ընդիմություն հասկացողությունը? և կան արդյոք նվիրյալներ այսօրվա առկա քաղականության մեջ, քանի՞ հայ մտավորական կկարողանա ադեկվատ պատասխան տալ այս երկու հարցերին, իսկ դրանք քաղաքակրթական նշանակության հիմնարար հարցեր են, որոնց պետք է տիրապետի յուրաքանչյուր մտավորական, իսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են ցեղասպանությունը և նրան հարակից թեմաները, հայ մտավորականները բավականին միասնական են, որովհետև նրանք հասկանում են՝ ով ում բարեկամն է այստեղ։ Ավելի փիլիսոփայական հարցերը հարցեր որոնք դուրս են աշխարհի ընկալման "իմ ցեղ–քո ցեղ" արխայիկ մոդելից, նրանց սահմանը չեն։
Որպեսզի մարդը դառնա մտավորական, անհրաժեշտ է համապատասխան ինտելեկտուալ, հոգեբանական մթնոլորտ և ավանդույթ, որի վրա հիմվում է այդ մթնոլորտը։ Իրականում այս ավանդույթն ու մթնոլորտը շատ բան են որոշում, դրանք կարող են միջակ մարդուն դարձնել լուրջ գործիչ, եթե, օրինակ, խոսքը գնում է հայկական պատմական ինտելեկտուալ ավանդույթի մասին, և կամ մեծ պոտենցիալ ունեցող մարդուն վերածել մարգինալի, եթե խոսքը գնում է, օրինակ, ժամանակակից մտածողության մասին, որը իր մեջ է կլանում մեծաթիվ ընդունակ մարդկանց: Խոսքն այն մասին չէ, որ այժմյան հայկական ինտելեկտը որևէ կարևոր ձեռքբերում չի ունեցել, ունեցել է, բայց այնքան քիչ, որ այդ ձեռքբերումներն էլ կորել են անտաղանդության ու ազգային ինքնասպան աշխարհայացքի կաթսայի մեջ։
Սովի և անբժշկության հանդեպ վախ, սրանք են այն հանգամանքներն որոնք յուրանքանչյուր մտավորականի ստիպում են մտորել անասնական-պայմանական ռեֆլեքսներով, դառնալ գերի ունեվորների առաջ:
Ավարտելով ուզում եմ ասել`<<ԱՅՆ ՆԱԽԱՆՁԸ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԵՎ ԳՈՌՈՒՄ, ՍՈՎՈՐԱԲԱՐ ԱՆՈՒԺ Է: ՎԱԽԵՆԱԼ Է ՊԵՏՔ ԱՅՆ ՆԱԽԱՆՁԻՑ, ՈՐՆ ԼՌՈՒՄ Է>>:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել