Աշխարհի մարդկային բնակչության  աճը  կազմում է 75 մլն մարդ տարեկան, կամ բնակչության  1.1%-ը տարվա ընթացքում: Մարդկային բնակչությունը աճել է 1800 թ-ին 1 միլիարդից մինչև 7 միլիարդ 2012 թ-ին: Ակնկալվում է որ մինչև դարեվերջ երկրի բնակչությունը կկազմի 10 միլիարդ մարդ: 1500թ-ին Երկիր մոլորակի վրա ապրել է այնքան մարդ, ինչքան հիմա ապրում է միայն Եվրոպայում (500 մլն):

1 մլրդ — 1820 թ-ին
2 մլրդ — 1927 թ-ին
3 մլրդ — 1960 թ-ին
4 մլրդ — 1974 թ-ին
5 մլրդ — 1987 թ-ին
6 մլրդ — 1999 թ-ին
7 մլրդ — 2011 թ-ին

 181,541
      Ծնվել են այսօր
 77,883,999
     Ծնվել են այս տարի
 74,906
      Մահացել են այսօր
 32,135,872
     Մահացել են այս տարի
 106,635
      Բնակչության աճը այսօր
 45,748,126
    Բնակչության աճը այս տարի

2009 թ-ին պատմության մեջ առաջին անգամ քաղաքային բնակչության թիվը հավասարվեց գյուղական բնակչությանը՝ կազմելով 3.4 միլիարդ մարդ:

 

Թոփ 20 ամենամեծ երկրները իրենց բնակչության թվով 
1 Չինաստան
 1,394,300,713
    11 Մեքսիկա
 123,891,775
 
2 Հնդկաստան
 1,268,365,040
    12 Ֆիլիպիններ
 100,204,253
 
3 ԱՄՆ
 322,742,457
    13 Եթովպիա
 96,658,885
 
4 Ինդոնեզիա
 252,998,164
    14 Վիետնամ
 92,602,674
 
5 Բրազիլիա
 202,138,959
    15 Եգիպտոս
 83,470,874
 
6 Պակիստան
 185,322,060
    16 Գերմանիա
82,647,595
7 Նիգերիա
178,828,824
    17 Իրան
78,534,821
 
8 Բանգլադեշ
158,633,592
    18 Թուրքիա
75,894,091
 
9 Ռուսաստան
142,444,730
  19 Կոնգո
69,477,566
 
10 Ճապոնիա
126,990,798
  20 Թայլանդ
67,236,317
 


1987 թ. երկիր մոլորակի բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանը: Մինչ այդ արդեն փորձագետները և գիտնականնները  զգուշացրել էին բնակչության աճի վտանգների կապակցությամբ:

Նրանք իրենց զգուշացումների համար հիմք էին ընդունել բնակչության սրընթաց աճը , ազգաբնակչության հետ կապված կանխատեսումները և վիճակագրական տվյալների ու Երկիր մոլորակի սահմանափակ ռեսուրսների միջև անցկացված համեմատությունը: Հիշյալ փորձագետներն անդրադարձել էին ,որ աշխարհի բնակչության կտրուկ աճը կհանգեցնի  խոշոր պայթյունի , ինչի հետևանքով կարող է իջնել  ոչ միայն կենսամակարդակը ,այլև սպառնալիքի առջև կհայտնվի երկրագնդի վրա առողջ կյանքը: Ուստի  բնակչության վերահսկման ծրագրերի տեսական ու գործանական հովանավորության ուղղությամբ  միասնական քայլեր վերցվեցին: Եվ այդպիսով բնակչության աճը համարվեց համաշխարհային սպառնալիք : ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կառավարող խորհրդի կողմից, 1989 թ.-ին ,հուլիսի 11-ը հռչակվեց «Բնակչության համաշխարհային օր»: Այս օրվա հռչակման նախապատմությունը կապված է 1987թ. հուլիսի 11–ին լույս աշխարհ եկած 5-միլիարդերորդ քաղաքացու հետ: Ի նշանավորումն այդ իրադարձության` ՄԱԿ-ը հուլիսի 11-ը կոչեց Հինգ միլիարդի օր :Բնակչության համաշարհային օրվա հռչակման  նպատակն է ուշադրություն գրավել բնակչության հիմնախնդիրների հրատապության և կարևորության վրա:

 Յուրաքանչյուր տարի, հուլիսի 11-ին, բազմաթիվ երկրներում նշում են այդ օրը մի շարք միջոցառումներով՝ փորձելով ուշադրություն հրավիրել բնակչության  հիմնախնդիրների վրա:

2011 թ. հոկտեմբերին աշխարհի բնակչությունը հատեց 7 միլիարդի սահմանը և կանխատեսումների համաձայն , 2050 թ.-ին աշխարհի բնակչության թիվը կհասնի ավելի քան 9 միլիարդի,ինչը դարձել է աշխարհում անցկացվող տարբեր նիստերի գերակշիռ մասի առանցքը: Քանզի հասարակական , մշակութային ու տնտեսական խնդիրները անխուսափելի կապակցություն ունեն բնակչության թվի հետ և անտարակույս ազգաբնակչության վերաբերյալ առանց ճշգրիտ կանխատեսումների հնարավոր չէ ճիշտ ծրագիր մշակել :  Աշխարհի 7 միլիարդանոց բնակչությունը լավատեսությունների և մտահոգությունների տեղիք է տվել ողջ աշխարհում: Ոմանք բացասական վերաբերմունք են ցուցաբերում  այդ հարցին և նախազգուշացնում են աշխարհի բնակչության աճի հետևանքով տնտեսական ու սոցիալական բազում մարտահրավերների ու սպառնալիքների կապակցությամբ, իսկ ոմանք էլ աշխարհի բնակչության աճը համարում են առիթ ,որը պետք է ճիշտ կերպով օգտագործել:

 ՄԱԿ-ը իր «2011 թ. աշխարհի բնակչության վիճակը » թեմայով զեկույցով կոչ է արել բնակչության աճի վերաբերյալ մտահոգվելու փոխարեն ավելի  մեծ ուշադրություն ցուցաբերել  աշխարհի իրավիճակի բարելավման մեխանիզմներին: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի  կողմից հրապարակված «Աշխարհի բնակչությունը 2011-ին» զեկույցում նշված էր «Մեր այժմյան քայլերից է կախված, թե արդյոք մենք ապագայում կապրենք առողջ, էկոլոգիապես կայուն և բարգավաճ կյանքով, թե դատապարտված կլինենք քաղել անհավասարության, և տնտեսական անկման պտուղները»:

«Ճիշտ պլանավորման և մարդկանց ուղղված գրագետ ներդրումների առկայության պարագայում, որոնց նպատակը կլինի ոչ միայն վերջիններիս, այլև աշխարհի տեսանկյունից ճիշտ որոշումներ կայացնելու նրանց ունակության մեծացումը, 7 միլիարդանոց աշխարհի բնորոշ գծերը կարող են դառնալ բարգավաճ, էկոլոգիապես կայուն քաղաքները, արդյունավետ աշխատուժը, որն ապահովում է տնտեսության աճը, և երիտասարդությունը, որն իր նպաստն է բերում հասարակության բարեկեցությանը», - նշված էր՝  ՄԱԿ-ի Բնակչության Հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինի՝ «Մարդիկ և հնարավորությունները 7 միլիարդանոց աշխարհում» ենթավերնագրված զեկույցի նախաբանում:

Ինչպես նշված էր զեկույցում, «Մենք բազմաթիվ պատճառներ ունենք բնակչության այս ռեկորդային թիվը մարդկության հաջողությունը համարելու համար՝ մարդիկ ապրում են ավելի երկար և առողջ ու ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ երեխաների կյանք է հաջողվում փրկել: Բայց ոչ բոլորն են կարողանում օգտվել այս ձեռքբերումներից կամ կյանքի ավելի բարձր որակից, որոնք ենթադրում են: Հսկայական անհավասարություններ կան  երկրների միջև»:

 Յոթ միլիարդի եզրագծին հասնելը «Կարելի է դիտարկել որպես խնդիր, հնարավորություն և գործողության կոչ», - ասել է դոկտոր Օսոտիմեհինը: 
Ինչպես նշել է դոկտոր Օսոտիմեհինը, աշխարհի 7 միլիարդ բնակչությունից 1.8 միլիարդը 10-ից 24 տարեկան երիտասարդ մարդիկ են: «Երիտասարդներն, ովքեր ի վիճակի են արագացնել իրենց երկրների տնտեսական զարգացումն ի հաշիվ սեփական ստեղծագործական ներուժի և նորամուծություններ բերելու կարողության, առանցքային դեր են խաղում ապագայի ձևավորման գործում: Սակայն անհրաժեշտ է օր առաջ օգտվել երիտասարդության հսկայական ներուժը բացահայտելու հնարավորությունից», - ասել է դոկտոր Օսոտիմեհինը. - «Մենք պետք է ներդրումներ կատարենք հանուն մեր երիտասարդության առողջության և կրթության: Դա գալիք սերունդներին կվերադառնա որպես հսկայական արդյունք՝ տնտեսական աճի և զարգացման տեսքով»:

«Այսօր նշվող նման կարևոր իրադարձությունը հիշեցում է, որ հարկ է գործել անհապաղ», - ասել է դոկտոր Օսոտիմեհինը, ավելացնելով, որ ապագայի համար լավագույն ուղեցույցն է  մնում «Գործողությունների ծրագիրը», որն ընդունվել է 1994 թ. »:

ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով խոշոր քաղաքներում միգրացիան և մարգինալացումը նպաստում են  աշխարհի բնակչության աճին: Քանզի քաղաքներում մարգինալացման երևությը ավելացնում է աղքատ բնակչության թիվը ,ինչը բնականաբար ծախսեր է պարտադրում կառավարության և հանգեցնում տնտեսական սղաճին,որի հետևանքով հաջորդ սերունդներն էլ կհայտնվեն աղքատության մեջ:

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2045-2050 թվականներին Երկրագնդի վրա 2,2 միլիարդով ավելի շատ մարդ կապրի, քան այսօր։ Բնակչության 70 տոկոսը կբնակվի քաղաքներում։ Ասիան և Աֆրիկան առաջատար կմնան բնակչության աճի առումով, իսկ, եվրոպացիների թիվը  զգալիորեն կնվազի։ Աֆրիկայի քաղաքներում բնակչության թիվը 414 միլիոնից կհասնի 1 միլիարդ 200 միլիոնի, Իսկ Ասիայի բնակչության թիվը 1 միլիարդ 900 միլիոնից կհասնի 3 միլիարդ 300 միլիոնի: Եվ այդպիսով այս 2 մայրցամաքների բնակչության թիվը կկազմի աշխարհի ընդհանուր  բնակչության 86 տոկոսը:

Բնակչության այս աննախընթաց աճը նոր առիթներ է ընձեռում Աֆրիկայում և Ասիայում կրթական ու առողջապահական ծառայությունների բարեփոխման համար,որպեսզի այդ մայրցամաքների բնակչությունը հասանելի դառնա այդ հնարավորություններին:

Ի դեպ քաղաքների բնակչության թվի աճն ուղեկցվում է նոր մարտահրավերներով,որոնց թվում են՝ քաղաքում աշխատելը , բնակարանը , էներգիան ,անհրաժեշտ հիմնակառույցները , քաղաքում տիրող աղքատության դեմ պայքարը և այլն: Թվում է առավել քան այլ բան , անհրաժեշտ է ներդրումեր կատարենք մեր երիտասարդների ուսուցման ու առողջության համար: Քանզի այս ներդրումը կնպաստի գալիք սերունդների տնտեսական աճին ու զարգացմանը:

Երիտասարդների համար ներդրումներին ու ծրագրավորումներին զուգահեռ  , պետք է աշխարհի բնակչության միջին հասակի հարցերին ուշադրություն դարձնել:

Առողջության համաշխարհային կազմակերպության  հաշվարկումների համաձաայն  2050թ. կյանքի միջին տևողությունը աշխարհում 77 տարի կկազմի և 60 –ից բարձր տարիք ունեցող բնակչությունը կկազմի աշխարհի բնակչության 20 տոկոսը: Թեև կյանքի տևողության ցուցանիշը մեծ նշանակություն ունի հասարակություններում , բայց ապրելակերպը մեծ նշանակություն ունի ծերության շրջանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2012 թ. աշխարհի ժողովուրդների ուշադրությունը հրավիրեց ծերության վրա:

Անտարակույս տարիքի բարձրացման հետ միաժամանակ աճում են նաև առողջությունը ապահովող  ծախսերը: Ինչպես ,որ մարդկանց կյանքի տևողությունն է կարևորվում , նրանց առողջության ապահովումն էլ մեծ նշանակություն ունի ,որպեսզի մարդիկ ծերության ժամանակ դժվարության ու տառապանքի մեջ չհայտնվեն և նրանց առողջապահության ծառայությունների ծախսերը չավելանան ,այլև նրանք կարողանան առողջ կյանք վարել: Տարեց մարդկանց առողջ լինելը կարող է հանդիսանալ ֆինանսական աղբյուր ՝ երկրների հասարակության , տնտեսության և ընտանիքների համար և կանխել ֆինանսական պրոբլեմների ծագումը:

Հաշվի առնելով այս բոլորը , աշխարհի բնակչության ծերացումը ևս համարվում է հասարակական իրադարձություններից մեկը ,ինչը  պետք է յուրաքանչյուր երկրի իրավիճակին համապատասխան քննարկման ենթարկվի և վերահսկողության տակ առնվեն բնակչության ծերացման հետևանքները:

Ծերության հետևանքները մեծ են և միայն տարեցներին չեն ընդգրկում ,այլև այդ հետևանքներից կարող են տուժել սոցիալական ապահովության քաղաքականությունները, աշխատատեղերը և բուժման համակարգը:

Բնակչության աճի վնասաբեր հետևանքները չեն սահմանափակվում ինչ-որ երկրամասով: Միգուցե կարճ ժամանակամիջոցում , երրորդ աշխարհի որոշ երկրներ , ռեսուրսների սխալ օգտագործման և թույլ քաղաքականությունների մշակման պատճառով ավելի բարդ իրավիճակներում հայտնվեն,բայց իրողությունն այն է,որ աղքատության , տնտեսական ճգնաժամի , շրջակա միջավայրի ապականությունների նման  հարցերը դարձել են համաշխարհային գերխնդիրներ, որոնց կանխումը պահանջում է գործնական քայլեր և Երկիր մոլորակի վրա ապրող 7 միլիարդանոց բնակչության համագործակցությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել