Pastinfo.am-ը գրում է.
Ամերիկյան ավիաուղիների կողմից դեպի Թել Ավիվի «Ben Gurion» օդանավակայան թռիչքներ իրականացնելու արգելքը հանվել է:
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Դաշնային ավիացիոն վարչության առաջնային խնդիրը Ամերիկյան ավիաուղիների ինքնաթիռներով ճանապարհորդող ուղևորների անվտանգությունն է: Գործակալությունը կշարունակի մանրակրկիտ վերահսկումը «Ben Gurion» օդանավակայանի նկատմամբ և, անհրաժեշտության դեպքում, կձեռնարկի անհրաժեշտ գործողություններ»:
Արգելքը, որը քննադատության էր ենթարկվել Իսրայելի կառավարության կողմից, մտցվել էր երեքշաբթի օրը, երբ «Համաս» խմբավորման կողմից արձակված հրթիռն ընկել էր օդանավակայանից մոտ մեկ մղոն հեռավորության վրա:
Իսրայելի տրանսպորտի նախարարը շաբաթվա սկզբին պնդել էր, որ օդանավակայանն ապահով է:
Եվրոպական ընկերությունները նույնպես դադարեցրել էին թռիչքները դեպի Թել Ավիվ, որը հինգշաբթի օրը նույնպես կշարունակվի:
«Համաս» գրոհայինների խմբավորումը հայտնել է, որ թռիչքների կասեցումը «մեծ հաղթանակ» էր իրենց համար:
Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության արդյունքում մահացել է 700 պաղեստինցի, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ, ինչպես նաև՝ 32 իսրայելցի զինվոր և 2 քաղաքացի:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/47360
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել