1.Մի սպասիր, որ քո երեխան կլինի այնպիսին, ինչպիսին, որ դու ես ուզում նրան տեսնել: Օգնիր նրան դառնալու ոչ թե քեզ նման, այլ՝ գտնել ինքն իրեն:
2. Մի պահանջիր երեխայից այն ամենի փոխհատուցումը, ինչ դու նրա համար արել ես: Դու նրան կյանք ես տվել, և նա չի կարող այն քեզ վերադարձնել: Նա կյանք կտա մեկ ուրիշին. դա է շնորհակալություն հայտնելու անդառնալի օրենքը:
3. Երբեք քո վատ տրամադրությունը թող չանդրադառնա երեխայիդ վրա: Չէ՞ որ նա այդ ամենում ոչ մի մեղավորություն չունի:
4. Երբեք քննադատաբար և ծաղրանքով մի վերաբերվիր նրան: Չէ՞ որ յուրաքանչյուրն ունենում է իր ուժերին համապատասխան խնդիրներ: Եվ վստահ եղիր, որ երեխայի խնդիրները պակաս դժվար չեն կամ գուցե ավելի բարդ են, քան դու կարող ես պատկերացնել:
5. Մի ստորացրու նրան, հատկապես ուրիշների ներկայությամբ:
6. Փորձիր հաճախ նրա հետ ժամանակ անցկացնել, դա ամենակարևորն է, ինչ կարող ես անել նրա համար:
7. Մի տանջիր քեզ, եթե ինչ-որ բան չես կարողանում անել երեխայիդ համար: Հիշիր, որ ինչ էլ անես, միևնույն է, քիչ է լինելու:
8. Երեխան քո սեփականությունը չէ, ում հետ կարող ես վարվել ինչպես, որ կամենաս: Նա քեզ շնորհված թանկարժեք գավաթն է, որը պետք է զգույշ պահես և «կատարելագործես»: Նա մոր և հոր սիրո դրսևորումն է, ով պետք է մեծանա ոչ թե որպես «մեր» կամ «իմ» երեխա, այլ անգին նվեր, որը տրված է փայփայելու համար:
9. Կարողացիր սիրել ուրիշի երեխային: Երբեք մի վարվիր նրա հանդեպ այնպես, ինչպես չէիր ուզենա, որ քո երեխայի նկատմամբ վարվեին:
10. Սիրիր երեխայիդ այնպիսին, ինչպիսին որ նա կա. անտաղանդ, անհաջողակ, գուցե նաև անհնազանդ, և երբեք մի համեմատիր նրան մեկ այլ երեխայի հետ: Գնահատիր նրա հետ ունեցած յուրաքանչյուր վայրկյանդ, քանզի երեխան «գանձ» է, որը դեռ քեզ մոտ է…

Յանուշ Կոռչակ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել