2695501in.am-ը գրում է.

Մադագասկարում երկու լրագրող դատարանի առջև են կանգնել կառավարության երեք անդամներին զրպարտելու մեղադրանքով, որոնց լրագրողները կասկածում են վարդագույն ծառի անօրինական առևտրի մեջ, գրում է BBC-ն:

Մադագասկարյան «Մատան» թերթի մենեջեր և խմբագիր Ժան Լյուկ Ռաագը և Դիդյե Ռամանոելինը ձերբակալվել են երկուշաբթի օրը:

Թղթակիցների խոսքերով՝ թանկարժեք ծառի շուկան վերջին տարիներին քաղաքական անկայունության և զբոսաշրջության կրճատման պատճառով աճել է:

Մադագասկարի արևադարձային անտառները տուժում են անօրինական ծառահատումներից: Դրանից բացի՝ ծառը վառում են ածուխ ստանալու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել