Իմ կարծիքով, Եվրոպայում որպես փախստական հանձնվող հայերի ճնշող մեծամասնությունը մոլախոտի պես մի բան է, որոնց անգամ պետք չէ հետ ընդունել: Գուցե ծայրահեղական բան եմ ասում, բայց ինձ համար ոչ մի արժեք չունի այն քաղաքացին ու մարդը, ով հանուն ձրիակերության կարող է ուրանալ խաչն էլ, իր ազգությունն էլ, իր երկիրն էլ:
Գնում ասում են՝ Եհովայի վկա ենք, մեզ հալածում են, կամ ադրբեջանցի ենք՝ մեզ հալածում են, կամ Հայաստանը զարհուրելի երկիր ա, որտեղ ինձ հետապնդում են, որովհետև իշխանություններին չեմ սիրում...
Ու, ասենք, հանուն ինչի՞ էլի... եթե բավարարում էլ են նրանց փախստականի կարգավիճակ ստանալու դիմումները, ապա նրանք տարիներ շարունակ ստիպված են ապրել փախստականների ճամբարներում՝ 3-րդ սորտի աֆրիկյան ու ասիական երկրներից ժամանած փախստականների հետ: Իրենք ոչ աշխատելու իրավունք ունեն, ոչ էլ երկրի տարածքով ազատ տեղաշարժվելու:
Դե հիմա ինձ ասեք, արդյո՞ք սա թամբալության ու չաշխատելու ցանկության իրացում չի դեպքերի 99 տոկոսում: Ու եթե այդպես է (իսկ դա այդպես է), ապա քանի՞ գրոշ արժի նման քաղաքացին ու ազգակիցը երկրի ու ժողովրդի համար: Սրանք մոլախոտ են, որոնցից ոչ մի օգուտ չկա ու ինչքան շատ բրախենք էդ մոլախոտը Եվրոպայի ջանին, էնքան լավ: