museo_prado_interior1in.am-ը գրում է.

Մադրիդի Պրադո թանգարանի տնօրինությունն աուդիտի ժամանակ հայտնաբերել է, որ արվեստի 885 գործ անհետացել է: Այս մասին հայտնում է El Pais թերթը:

Թանգարանի հավաքածուում հաշվվում է մոտ 27.5 հազար գործ: Հավաքածուն աշխարհում խոշորագույններից մեկն է:

El Pais-ը նշում է, որ միայն 2012-ին թանգարանը 176 գործ ուղարկել է այլ հաստատություններ, ինչպես նաև օտարերկրյա ցուցադրությունների համար տրամադրել 288-ը:

Իսպանիայի աուդիտորների դատարանը թանգարանի ղեկավարությանը կոչ է արել գտնել անհետացած գործերը և խնամքով վերաբերվել դրանց պահպանմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել