tn_199482_12515acef3ec1in.am-ը գրում է.

Վիեննայում ԵՄ նիստին ներկայացվել են «Երկաթե վարագույր» հեծանվային ուղու շինարարության ծրագրերը: Այս մասին հայտնում է ավստրիական The Local պորտալը:

Երթուղին կսկսվի Բարենցի ծովից՝ Ռուսաստանի և Նորվեգիայի սահմանից, և կավարտվի Սև ծովի ափին: 6800 կմ երկարությամբ հեծանվային ուղին կանցնի հայտնի պատմական վայրերի մոտով, այդ թվում՝ Բեռլինյան պատի պահպանված հատվածների:

Գաղափարն առաջին անգամ հնչեցվել էր 2005 թվականին:

Հեծանվային երթուղու արժեքը կլինի նվազագույնը, քանի որ այն ներառում է արդեն գոյություն ունեցող շատ հեծանվային ճանապարհներ՝ ասել է նախագծի հեղինակ, Եվրախորհրդարանի անդամ Մայքլ Կրեյմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել