Galatv.am-ը գրում է.

Խելացի մարդ

Բանն այն է, որ խելացի մարդը միշտ չէ, որ գերազանցիկն է կամ արտադրության շարժիչ ուժը: Խելացի մարդը տարբերվում է նրանով, որ նա տեղյակ է սեփական ցանկությունների մասին, նա գիտե, թե ինչ է ուզում, եւ ամենակարեւորը՝ գիտե, թե ինչպես հասնել դրան:

Խորը շնչառություն

Ցանկանում եք ավելի ինքնավստահ մարդ դառնալ: Որքան հնարավոր է խորը շնչեք: Այդ դեպքում, ձեր ուղեղն ավելի շատ կհագենա թթվածնով: Ուշադրություն դարձրեք, որ շրջապատին դուր են գալիս ինքնավստահ մարդիկ: Նրանք ստեղծում են որոշակի հերոսի կերպար, որն ունակ է պաշտպանել:

Մտահորիզոնի ընդլայնում

Շատ մի լսեք այն մարդկանց, որոնց կարծիքը բազմաթիվ հարցերում համընկնում է ձեր անձնական կարծիքին: Սովորություն դարձրեք ընթերցել այնպիսի գրքեր, որոնք ընդհանրապես ձեր նախընտրած ժանրից չեն: Շփվեք ամենատարբեր մարդկանց հետ: Այդպես դուք շարունակաբար կընդլայնեք ձեր մտահորիզոնը:

Ուղիղ կեցվածք

Գլուխը միշտ հպարտորեն բարձր պահեք, իսկ մեջքն` ուղիղ: Փորձագետները պնդում են, որ շփման մեծ մասը կառուցվում է մարմնի լեզվի վրա: Եթե ​​դուք թույլ եք տալիս ձեզ, օրինակ, կորանալ, ապա զրուցակիցը ենթագիտակցորեն կորոշի, որ դուք ամաչկոտ եք կամ անվստահ: Սա նաեւ դիտվում է որպես ալարկոտության նշան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել