Ժողովուրդ, օրը 5000 հատ ստատուս եք գրում Ուկրաինայի ու ինքնաթիռի թեմաներով, իրար հետ վիճում, իրար վիրավորում, ՈՐ Ի՞ՆՉ ԱՆԵՔ։ Հանուն ինչի՞։ Մեկ ա, ձեր կարծիքն էդ հարցում ձեր շրջապատից ու էլ չասեմ՝ երկրից դուրս ոչ մեկին հետաքրքիր չի։
Ակտիվ ֆեյսբուքահայությանը կողքից հետևողը կմտածի, թե սաղ ներքին խնդիրները քննարկել ու լուծել ենք, հիմա էլ անցել ենք միջազգային հարցերին։
Հա, նորմալ ա, որ Հայաստանից բացի ուրիշ թեմաներն էլ պիտի հետաքրքիր լինեն, բայց մեկ–մեկ պերեբոռ ա դառնում։
Այ տենց ոգևորված ընկել Պուտինի ու Օբամայի հարցերն ենք լուծում, դրա համար էլ չենք նկատում, թե պուտիններն ու օբամաները ոնց են ուզում մեր «հարցերը լուծեն»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/babken.tunyan/posts/438157622991860?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել