Չորս խորհուրդ հիշողությունը լավացնելու համարAroxj.am-ը գրում է.

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքները ցույց տվեցին, որ  հիշողության կորուստ ոչ միշտ է կապված տարիքի հետ:  Եթե հենց այս պահից սկսեք զբաղվել ձեր հիշողության լավացմամբ, ապա համոզված եղեք, որ ապագայում թոռներին կպատմեք ձեր կյանքի հետ կապված իրադարձությունները` իրեց  բոլոր մանրամասնություններով:

Ինչ է հարակավոր անել հիշողությունը լավացնելու համար` ներկայացնում  է Aroxj.am-ը:

Լուծեք գլուխկոտրուկներ

Դրանք կարող են լինել մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ, խաչբառներ, խաղաբառեր, կարող եք անգիր սովորել բանաստեղծություններ և երգեր: Այս մեթոդներով փորձեք մարզել ուղեղն օրվա ընթացքում:

Ճիշտ սնվեք

Ուղեղի լավ աշխատանքի համար անհրաժեշտ է օրական հինգ անգամ սնվել` փոքր չափաբաժիններով: Սնվելով նման կերպ դուք կխուսափեք գլյուկոզաի իջեցումից, որը, ինչպես գիտենք,  ուղեղի հիմնական էներգետիկ աղբյուրն է համարվում: Շատ օգտակար է ընտրել այնպիսի սնունդ, որը հարուստ է օմեգա-3-ով, սնունդ, որը պարունակում է ածխաջրեր, որոնք ունեն քիչ գլիկեմիկ ցուցանիշ` ( հաց, որը պատրաստված կլինի ամբողջական հացահատկից, թարմ մրգային հյութեր` առանց շաքարի, շիլա, կաթնամթերք, սև շոկոլադ, լոլիկ, կիտրոն), հակաօքսիդներ՝  (հապալաս, սալոր, լոբի, պեկան, ընկույզ, պնդուկ, պիստակներ, նուշ, աղացած դարչին, օրեգանո, քրքում, կակաո):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել