1175045068-pic4_zoom-1000x1000-49670 (копия)1in.am-ը գրում է.

Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, որի զոհերն էին դարձել տասնյակ մարդիկ, հրաժարվել է իր նպատակին բռնության միջոցով հասնելուց և կոչ է արել մյուս մարդկանց հետևել իր օրինակին:

Ժամանակին իր գործողությունները ահաբեկիչը բացատրել էր նրանով, որ փորձում է պայքարել «Եվրոպայի իսլամացման» դեմ, ցանկացել է իշխող կուսակցության ուշադրությունը հրավիրել այն փաստին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ միգրացիոն մեղմ քաղաքականությունը: «Այժմ նա հասկացնում է, որ հրաժարվում է բռնությունից և կոչ է անում բոլորին այդպիսի գործողություններ չկատարել»,- նորվեգացու փաստաբան Թուրա Յորդետի խոսքերն է մեջբերում RIA Novosti-ն:

Փաստաբանի հայտարարությունն արվել է երեքշաբթի օրը, երբ ամբողջ Նորվեգիայով մեկ զոհերի հիշատակին նվիրված սգո արարողություններ են անցկացվում:

Հիշեցնենք, որ 2012 թ. օգոստոսին Անդերս Բրեյվիկը 21 տարվա ազատազրկման է դատապարտվել, որը Նորվեգիայում գործող խստագույն պատիժն է: Նա մեղավոր է ճանաչվել 2011 թ. հուլիսի 22-ին Օսլոյում և Ուտոյա կղզում 77 մարդու սպանության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել