455]1in.am-ը գրում է.

Փորձագետները սիրողական ուսումնասիրություն են անցկացնել պարզելու համար, թե որքան բնական ռեսուրսներ են ծախսվում կենդանական տարբեր տեսակի ապրանքների արտադրության վրա: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են PNAS ամսագրում:

Ուսումնասիրվել են սննդակարգում հինգ հիմնական կենդանական սպիտակուցների աղբյուրները՝ կանթամթերքներ, տավարի միս, խոզի միս, հավ միս և ձու:

Հաշվի են առել ցանքատարածություններն ու արոտավայրերը, ջուրը, պարարտանյութերը, ինչպես նաև ջերմոցային գազերի արտանետումների քանակը:

Օրինակ՝ տավարը արոտավայրում խոտ է ուտում և տարածքի կարիք ունի, սակայն ջուր գրեթե չի օգտագործում: Իսկ արտադրական տարածքներում աճեցվող տավարը սնվում է ցորենով, այդ պատճառով էլ ջուր և այլ անհրաժեշտ միջոցներ շատ է օգտագործում:

Վերլուծությունը ցույց է տվել, որ ամենաթանկը տավարի միսն է: Դա անակնկալ չէ, քանի որ այն մսեղենի մեջ ամենաթանկն է: Սակայն պարզվել է, որ այն խոզի և թռչնի մսից 10 անգամ ավելի թանկ է:

Խոշոր եղջերավոր անասունը 28 անգամ ավելի մեծ տարածքներ և 11 անգամ ավելի ջուր, 6 անգամ ավելի շատ պարարտանյութեր է պահանջում և 5 անգամ ավելի շատ ջերմոցային գազեր է արտանետում, քան կենդանական ծագման սպիտակուցի այլ աղբյուրները: Բնական ռեսուրսների ծախսի ցուցանիշով խոզի միսը, ձուն և կաթնամթերքները գրեթե նույն մակարդակում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել