Միշտ էլ շատ քչերն են միայն ծարավը հագեցնելու համար շարունակել ուսումը ԲՈՒՀերում: Բարձրագույն ուսումը` ավելի ճիշտ դիպլոմը որպես աստիճան է հանդիսացել դեպի բարեկեցիկ կյանք կամ պաշտոն: Չնայած սովետական ժամանակներից ԲՈՒՀ ավարտածների ճնշող մասը ուսում և դիպլոմ ստացել է, բայց ոչ կրթություն, այն ու ամենայնիվ «ուսումնական կյանքը» շարունակվում էր: Հայաստանում տարեց-տարի բարձրագույն կրթություն ստանալու իմաստը կորում է գոնե միայն այն պատճառով, որ նույնիսկ մի քանի մասնագետի համար աշատանք չկա որոշ բնագավառներում: Նույնիսկ գյուղատնտեսի համար գործ չկա (բոլորն են գյուղատնտես), ուր մնաց ատոմային ֆիզիկի: Իսկ ի՞նչ պիտի անի քիմիկոսը: Հա, զգույշ լինի, որ փուչիկ չպայթի: Միայն հարկավոր է լրագրողական և դերասանական բաժիններն ընդլայնել: Հայաստանը նրանց կարիքը «շատ ունի»: Չնայած այս երկուսի դիմորդների համար կարելի էր «անբավության բարդույթով տառապողների» բաժին բացել համալսարանում: Միայն ցավոք հոգեբաններն են ՇԱՏ քիչ: Այսօր Հայաստանում տաս հազար մասնագետն էլ քիչ կլիներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել