Ինչու՞ են պետությունները մրցում իրար դեմ ու չեն ցանկանում որ մյուս ազգերն էլ զարգանան ու առաջնթաց ապրեն: Որովհետև բոլորը վախենում են, որ եթե այս կամ այն ազգն ավելի առաջանա, ապա մի օր տնտեսական կամ ռազմական միջոցով կփորձի իր գերիշխանությունը պարտադրել մյուսներին, քանի որ բոլորս էլ գերի էնք ագահության ու փառասիրության կրքերին:
Տեսնու՞մ էք ինչպես խնդիրը, միանգամից համամարդկային ոլորտից իջավ դեպի անձնական ոլորտ: Դրա համար վերևում գրեցի թե «դա կախված է քեզանից»:
Ուրեմն մեր իսկական թշնամին ագահությունն է, փառասիրությունը և սրանց նման այլ կրքերը: Եվ ամեն մարդ գերի է այս կրքերին: Բոլորը սա շատ լավ հասկանում են: Բայց արի ու տես որ մարդը ցանկություն չունի սրանց դեմ ոչ պայքարելու, ոչ էլ սրանցից ազատվելու:
Ես ոչ մի անգամ չեմ տեսել հեռուստատեսությամբ, թերթերով կամ ռադիոյով հաղորդում, որը դատապարտի մարդկային ագահությունը, փառասիրությունն ու հպարտությունը, ու կոչ անի մեզ պայքարելու այս կրքերի դեմ: Կամ գոնե ճանաչելու դա: Չեմ տեսել ոչ հայկական, ոչ ամերիկյան ոչ էլ մի այլ տեղ: Չէէէէ, ինչպես կարելի է: Մարդը հպարտ է (ահա ևս մեկ կիրք):
Ես ոչ մի անգամ չեմ տեսել, կամ չեմ կարդացել մի բժշկի մասին, որն իր հիվանդին փորձի բուժել այս կրքերից: Կամ գոնե մտածել տա այդ մասին: Կամ գոն ասի, թէ ինչքան քայքայիչ է հիվանդի կյանքը երբ նա գերի է այս ագահության, հպարտության ու փառասիրության կրքերին և ինչքան կբարելավվի նրա կյանքն ուրախությամբ ու խաղաղությամբ երբ նա ազատվի այս կրքերից: Չէ: Բժիշկները շատ շատ ասեն, պետք է սթրեսները քչացնել, բայց երբեք չեն ասի թէ ինչն է մարդուն սթրես առաջացնում:
Անշուշտ մենք այս կրքերից մենակ չենք կարող ազատվել: Դրա համար է Հիսուս Քրիստոը կոչվում Փրկիչ, այլ ոչ թէ նրա համար որ նա կարող է ազատել ալկահոլիզմից, դիաբետից կամ թշնամու բանակներից: Իհարկե այս բաներից նույնպես, բայս Հիսուսի քարոզությունից տեսնում ենք, որ ՆԱ եկավ մարդուն օգենլու որ մարդն ազատվի իր կրքերից, որպեսզի կարողանա մոտենալ Աստծուն: Քանի որ այդ կրքերով հանդերձ, մարդը չի կարող մոտենալ Աստծուն:
Մարդն իր ջանքերի շնորհիվ այս կրքերից չի կարող ազատվել: Դրա համար Փրկիչն եկավ օգնելու և Աստված ուղակեց Սբ. Հոգին: Թէ ինչպես և որտեղից մարդը պիտի սկսի ագահությունից ու փառասիրությունից ազատվելու գործնթացը, դա մի այլ, երկար քննարկման նյութ է ու դրա մասին մանրամասն գրված է Սբ. Գրքում ու Սբ. Հայրերի գրվածքներում, իրենց անձնական փորձից:
Բայց գոնե այսօր, եթե հասկանում ենք, որ սրանք են մեզ վնասող, մեր տունը քանդող զգացմունքները, ապա գոնե պիտի սկսենք խոսել այս մասին, փնտրել սրանցից ազատվելու կամ գոնե հեռանալաու միջոցներն ու ճանապահները, կամք ունենալ իսկական թշնամու դեմ պայքարելու, այլ ոչ թէ իրար ատելու, իրար մեղադրելու և իրար միս ուտելու:
«Ով որ անմեղ է թող առաջին քարը քցի» (Ավետարան ըստ Հովհաննեսի 8:7): Երբ դու քննադատում ես դիմացինին հարցրու ինքդ քեզ, նայիր քո մեջ: Արդյոք քո մեջ չկա՞ հպարտություն: Արդյոք քո մեջ չկա՞ ագահություն: Արդյոք քո մեջ չկա՞ փառասիրություն: Արդյոք քո մեջ չկա՞ եսասիրություն: Դու արդեն ազա՞տ էս այս կրքերից: Եթե արդեն ազատ էս, ապա Քրիստոսի խոսքի համաձայն չես դատի դիմացինին, քանի որ Աստված քեզ ժամանակ տվեց զղջալու համար, նրան էլ է տալիս: Ամեն մեկս պետք է մեր ներսը նայենք: Ամեն ինչ մեր ներսում է:
Եթե ամեն մեկս մեր ներսը նայենք ու տեսնենք այս քայքայիչ ու թունավոր կրքերը մեր մեջ, ապա մենք ցանկություն կունենանք փնտրելու դրանցից ազատվելու ճանապարհը: Եվ դուք կգտնեք այդ ճանապահը: Որովհետև «փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ. որովհետեւ, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտռի, գտնում է, եւ ով որ բախի, նրա առաջ կը բացուի:» (Ավետարան ըստ Մաթևոսի 7:8):
Իսկ եթե ոչ, ապա մենք հազարավոր տարիներ շարունակ կփորձենք լուծել կոնֆլիկտներ ու նորերը կգան, պատերազմի հաշտության պայմանագրեր կկնքենք, ու նոր պատերազմներ կգան: Ու մեր երիտասարդ զավակներն ու թոռները կզոհվեն այդ պատերազմներում, միլիոնավոր անմեղ մարդիկ կզոհվեն ու մի օր մենք կկանգնեք Արդարության Դատաստանի առջև այդ բեռով:
Հեռու չգնանք: Առաջին Համաշխարհային Պատերազմը սկսվեց 1914 թվականին: Այսօր 2014 թվականն է: Հարյուր տարում 2 համշխարհային պատերազմներ և ահա երրորդ հակամարտությունն արևէլքի ու արևմուտքի միջև: Ու ի՞նչ: Տեսնու՞մ էք, ոչ Վերսալում և ոչ էլ Յալթայում հետպատերազմյան խաղաղության համաժողովները չկարողացան ոչ բաժանել աշխարհը, ոչ էլ լուծել մարդկանց խաղաղություն բերելու մարտահրավերը: Ինչու՞ Որովհետև մարդկությունը չի կարողանում այս աշխարհում ապրելու ձևն ու խաղաղությունը գտնել, քանի որ ամեն մեկս գերի ենք փառասիության, փողասիրության, ու ավելին նվաճելու կրքին:
Աշխարհը նորից մտել է վտանգավոր մի փուլ: Դրանից ազատվելու հնարավորություն կա, ու դա կախված է քեզանից եթե դու սկսես նայել քո ներսն ու տեսնել այն ինչ որ թունավորում է առաջին հերթին քեզ: Միայն այդ ժամանակ քո ներսում ցանկություն կառաջանա ազատվել դրանից: Ու լավ բաներ կգան դրանից հետո: Շատ լավ բաներ: