Pastinfo.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են, թե ինչու են մեծահասակները դժվարությամբ սովորում օտար լեզուներ, մինչդեռ երեխաները, գտնվելով համապատասխան լեզվական միջավայրում, բավականին հեշտությամբ յուրացնում են այն: Իրենց եզրակացությունները գիտնականները հրապարակել են «PlosOne» ամսագրում:
 
Նախևառաջ երեխաների ուղեղում ստացած ինֆորմացիան ամրացնող նեյրոնների միջև կապերն ավելի հեշտ են ձևավորվում, քան մեծահասակների մոտ: Բայց պատճառը միայն դա չէ: 
 
Ուսումնասիրություններով պարզվել է, որ մեծահասակների՝ օտար լեզու սովորելու հարցում կան նաև այլ խանգարող գործոններ:
 
Մեծահասակները չափազանց շատ մտավոր ջանքեր են գործադրում, որպեսզի հիշեն առանձին բառեր, և որքան էլ որ տարօրինակ է, դա նրանց խանգարում է: Նրանք չափից ավելի շատ են վերլուծում ստացած ինֆորմացիան, իսկ երեխաները բառերն ընկալում են՝ որպես շփման տարրեր:
 
Գիտնականները փորձարկում են իրականացրել՝ այս վարկածն ապացուցելու համար: Նրանք հնարել են իմաստ չարտահայտող արհեստական բառեր, որոնք պետք է հիշեին փորձարկմանը մասնակցող երկու խմբերի անդամները: 
 
Առաջին խմբին խնդրել են չկենտրոնանալ բառերի վրա, նրանք պարզապես անընդհատ լսել են բառերը: Իսկ ուղեղը բառերից շեղելու համար նրանց ցույց են տրվել գունավոր փազլներ: Մյուս խմբին խնդրել են հիշել բառերը:
 
Արդյունքում՝ ավելի շատ ջանքեր գործադրած խումբը ցույց է տվել ամենավատ արդյունքները:
- See more at: http://pastinfo.am/node/47210#sthash.07rAX0Yz.dpuf

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել