Ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում գործում է պաշտոնական անձանց հրաժարական տալու պրակտիկա։ Քանի որ նրանք, ինչքան էլ երկնային հանճարով օժտված լինեն, հասկանում են, որ իրենց ղեկավարած ստրուկտուրայում գրանցվող անհաջողությունների պատճառը առաջին հերթին իրենք են։ Եվ մարդիկ, հանդիսանալով առաջադեմ ցիվիլիզացիայի ներկայացուցիչներ, հրաժարական են տալիս` եթե ասենք` նրանց ծրագրերը ձախողվում են կամ չեն իրականանում, նրանց ղեկավարած ոլորտի աշխատանքները տևական անհաջողությունների են մատնվում։ Կան բազմաթիվ օրինակներ, երբ հրաժարական են տալիս երկրի նախագահներ և վարչապետներ, նախարարներ և վարչության պետեր` էլ չասեմ ավելի ստորին օղակի մինի չինովնիկներ։
Ամենևին այլ բան է տիրում մեր սրբազան երկրում, որտեղ յուրաքաչյուր կալիբրի պաշտոնյա համոզված է, որ ինքը անփոխարինելի է և ամենալավը։ Հենց սա է պատճառը, որ ասենք ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը ոչ թե հայցեց մեր քաղաքացիների, թեկուզ այն քաղաքացիների որոնք ամենևին էլ չէին քննադատում իրեն, ներողամտությունը` այլ հպարտորեն հայտարարեց, որ ինչ արել է լավ է արել, ու որ եթե մենք` այն քաղաքացիները, ում վճարած հարկերից նա աշխատավարձ է ստանում, մեզ խելոք չպահենք, իր «շնորհիվ» վաստակած ողջ ոսկե և, ինչը նոր բացահայտում էր, ադամանդե մեդալները կգցի ուսին ու կգնա։ Արա դե լաաաաաաաաաավ էլի։ Տեսնում եք ձեն չենք հանում, հանգիստ պպշկվեք ձեր ֆեդերացիաներում ու գոնե Ծառուկյանից սովորեք Ձեզ հավատացող մարդկանց հետ շփվելու տարրական նորմերը։ Դուք վստա՞հ եք, որ Գ Ծառուկյանը համամիտ է Ձեր մտքերին, որ ինչ արել լավ եք արել։ Սա՞ է ձեր հարգանքը երկրպագուի նկատմամբ։ Երկրպագուն իրավունք չունի՞ ընդվզելու։ Այո դուք պարտավոր եք, ինչպես յուրաքանչյուր սպորտսմեն երկրի համար մեդալներ նվաճելու։ Դուք պարտավոր եք, որովհետև դուք եք մասնակցում օլիմպիադային, դուք պարտավոր եք այնքանով, որքանով մեր մահապարտները պարտավոր էին իրենց խղճի և ազգի առաջ` պատերազմի ժամանակ, պարտավոր եք այն բժիշկների նման, որոնք մարտի դաշտում փրկում էին մեր վիրավորներին։ Ի վերջո դուք պարտավոր եք մեր երեխաների առաջ, որոնք, նայելով մեր սպորտսմենների խայտառակ ելույթները, այլևս ցանկություն չեն ունենա սպորտով զբաղվելու։ Իմ հոդվածի մեջ չկա քննադատություն, իմ հոդվածի մեջ կա պարտադրանք` սթափվելու։ Դուք պարտվել եք ու ձեր հետ մեկտեղ պարտվել է երկրպագուն։ Ընդունեք ձեր մեղքը և ձեռնարկեք քայլեր, քանի որ նարցիցիզմի ժամանակները ձեր համար վաղուց անցյալում են և ձեր պարկի մեջ գոյություն չունեցող բռլյանդից մեդաների փոխարեն ոսկիներ շահեք։



