Մեկը չկա՝ էս տրանսպորտի գինը թանկացնի, մի քիչ էս ժողովուրդը համախմբվի ու միասնական դառնա, հելնի բունտ անի, զբաղմունք ունենա, թե չէ ամեն մեկը իրա աջը քաշել, ապրում ա։ Ուրիշ ինչ թանկացնում են, վեջներս չի, ինչ պահում անում են, չենք մտածում դրա մասին։ Մարդիկ վաղուց արդեն վարկը ոչ թե բիզնեսի կամ անշարժ/շարժական գույքի համար են վերցնում, այլ հին վարկը փակելու, տակի մնացածով էլ յոլա գնալու ու սոված չմնալու, մինչև վարկի չափը հասնի նրան, որ էլ չտան կամ վճարունակ չլինեն, տունը բռնագանձեն, տակի եղածով էլ տոմս առնեն, ինքնաէվակուացվեն, բայց դե էդ էլ հեչ, մանր հարցեր են, մեզ մենակ տրանսպորտի թանկացումն ա հետաքրքրում, դրա համար թող թանկանա, ու ինչքան շուտ, էնքան լավ։
Ի տարբերություն շատերի՝ չեմ հիասթափվել ու չեմ արտագաղթում, ու էդ ոչ գլուխ գովելու բան ա, ոչ բացառիկ հայրենասեր եմ ու իմ նմանը չկա, ոչ դրանով լավություն եմ անում ինչ-որ մեկին, ոչ էլ երևի էս երկիրը մեծ բան կկորցնի, եթե ես գնամ, բայց երբ տենում ես՝ ովքեր ու ոնց են ինչ-որ բանի հասնում, ուղղակի ինքնասիրությունդ թույլ չի տալիս համակերպվես կամ հանձնվես, իրանք էլ իրանց հաղթած համարեն։
Մենակ մի բան կա, որ զարմանում եմ։ Առաջ մեր ավագ սերունդը խուսափում էր անեծքների ու քֆուրների տակ ընկնելուց ու հավատում էր, որ դրանք կիրականանան, հիմա մարդիկ դրան էլ չեն հավատում, կապ չունի՝ ում մասին ինչ կասեն, քանի հարկանի «հիշատակումներ» կանեն, կարևորը՝ ստամոքսն ու գրպանը լիքը լինեն։
Ես ինձ ոչ գերագնահատում եմ, բայց ոչ էլ թերագնահատում եմ, իմ ու իմ նման լիքը մարդիկ, հեռու չեմ գնում, Եվրոպա ու Ամերիկա չեմ ասում, Ռուսաստան՝ խոպան չեմ ասում, թեկուզ մեր հարևան երկրներում մեր կեսի չափ աշխատելով մեզնից մի քանի անգամ ավել են գնահատվում, չգիտեմ, դրա մեղավորը մե՞նք ենք, թե վերևներում նստած մարդիկ, բայց ամեն դեպքում ճիշտ չի։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/10202361241340418?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել