1in.am-ը գրում է.
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կարծում է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի նոր պատժամիջոցները ազդեցություն են գործում մինչ դրանց մասին որոշում կայացնելը՝ գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով Bild թերթին վերջինիս տված հարցազրույցին:
«Կապիտալի փախուստ, տնտեսության փլուզում, անձանց ցուցակ, որոնց արգելված է մուտքը. պատժամիջոցները ազդեցություն են գործում մինչ դրանց վերաբերյալ վերջնական որոշման կայացումը»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը հուլիսի 22-ին նախատեսված ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ եվրոպացի ղեկավարները կարող են ընդունել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու որոշում՝ կապված ուկրաինական հարցում այդ երկրի դիրքորոշման հետ:
Շտայնմայերի կարծիքով՝ չնայած այն բանին, որ Ռուսաստանը արդեն բարձր գին է վճարում իր քաղաքականության համար, «պահանջվում է ավելի ուժեղացնել ճնշումը»: