Pastinfo.am-ը գրում է.
Լատվիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվել են ընկերական հանդիպում անցկացնել երկու երկրների ազգային հավաքականների միջեւ:
Խաղը, ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին Լատվիայում: Հանդիպման անցկացման կոնկրետ վայրը, ժամը, ինչպեսեւ տոմսերի հետ կապված տեղեկությունները կհաղորդվեն ավելի ուշ:
Դա կլինի Հայաստանի հավաքականի վերջին փորձամրցումը «Եվրո-2016»-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
Այս հավաքականները նախկինում հանդիպել են ընդամենը մեկ անգամ՝ 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի մրցաշարում
բաժանվելով 0:0 հաշվով:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/47172
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել