Ախր ո՞նց չասեմ!! Խի՞ ենք մենք տեեեենց օբիժնիկ ազգ: Խի՞ ենք ամեն ինչի մեջ վատը ման գալիս ((Մի հատ սրանց գրածը ու տակի քոմմենթները նայեք ((….իմ իմանալով՝ շատ լավա անցել՝ չնայած, որ առաջին անգամ ա անցկացվել: Ցանկացած միջոցառումից հետո աղբ լինում ա, որը արագ հավաքվում ա, ինչպես և եղել է.. Խի՞ եք ԿԵՂՏ ՄԱՆ ԳԱԼԻՍ: Խի՞ չեք կարում ուրախանալ, որ մի հետաքրքիր տրադիցիա է ձևավորվում: Ամբողջ աշխարհում կան նման միջոցառումներ, որոնք ամենասպասվածն են և շահութաբեր…Իսպանիայում՝ Վալենսիայի կողքը մի փոքր քաղաք կա, կոչվումա ԲՈՒՆՈԼ… Ամեն օգոստոսի վերջում այնտեղ անցկացվում ա ՏՈՄԱՏԻՆԱ փառատոնը, տոնը.., տևում ա մի շաբաթ, իմաստը՝ այդ փոքր քաղաքի փողոցներում բոլորը լոլիկներով (պոմիդորներով) իրար են խփում ու ուրախանում: Ծախսվում է մոտ 100 տոննա լոլիկ, 8000 բնակիչ ունեցող քաղաք են ժամանում մոտ 50.000 տուրիստ մեկ շաբաթով: Մանրամասնեմ քաղաքի և բոլոր բնակիչների օգո՞ւտը: Ասածս ի՞նչ ա…. - մի քիչ պոզիտիվ եղեք, և փորձեք ամեն ինչի մեջ լավը գտնել, վատը միշտ կա ու կա… Դուք այն եք, ինչը առաջինը նկատում եք….
Կից նյութ՝ Ձմերուկի փառատոնի ‹‹հետեւանքները››