Հայաստանից Facebook-ում գրանցված է 318 հազար մարդ:
Facebook-ում գրանցված օգտատերերը ըստ երկրների (Հայաստանը, հարևան երկրները և ԱՄՆ-ը)United States` 160,499,900Russia` 5,682,100Turkey` 31,406,700Armenia` 318,560Azerbaijan` 855,520Georgia` 811,740
Հայաստանյան ֆեյսբուքը ունենալով 300 հազարից ավելի օգտատեր իրենից ներկայացնում է ոչ միայն անձնական, այլև հանրային տարածք՝ հասարակական կարևորություն ունեցող խնդիրների լուծման ու քննարկումների ծավալման մի հարթակ: Ինչը բացակայում է հարևան Ադրբեջանի և Վրաստանի պարագայում, թեև այս երկրներից Facebook-ում գրանցվածների թիվը մեկուկես անգամ գերազանցում է Հայաստանին: Այստեղ են ասել՝ <Քանակը որակ չի տալիս>:
Մոտ մեկ ամիս ուսումնասիրելով մեր հարևան երկրների համացանցը կարող եմ արձանագրել, որ և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում զարգացած չէ բլոգոսֆերան, ֆեյսբուքում էլ ակտիվ օգտատերերի գործունեությունը սահմանափավում է երգեր <կիսվելով>: Վրացական բլոգները հիմնականում ունեն ժամանցային բովանդակություն, և օրական մաքսիմում 50 այցելու: Իսկ ադրբեջանում այդպիսիք կարելի է ասել բացակայում են:
Թեև և՛ Ադրբեջանում, և՛ Վրաստանում ֆեյսբուքից օգտվում են 800 հազարից ավելի օգտագործողներ, այդ թվում քաղաքական գործիչներ, սակայն հանրային այս տարածքում նրանց գործունեությունը զուտ անձնական մակարդակում է:
Լրատվական կայքերը բացառությամբ մեկ-երկու խոշոր կայքի ունեն մոտ 2 հազար այցելություն: Եվ ներկայացնում են պարզապես ինֆո հաղորդող աղբյուր, չկա կարծիք ու ինքնուրույն միտք:
Մինչդեռ Հայաստանում Ֆեյսբուքը հրաշալի գործիք է հասարակական տարբեր խնդիրների վերհանման ու դրանց լուծման համար:
Հայ ֆեյսբուքյան օգտատերի կողմից ստեղծված շարժումները հասարակական հսկայական գործունեություն են ծավալում՝ սկսած Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագրի որոշման խնդրից, Թռչկանից մինչ Մաշտոցի այգու պահպանմանն ու Հարսնաքարի դեպքերին հանրային արձագանքները:
Եթե նախկինում հասարակական գործունեությունը ու սեփական մտքերն արտահայտելու ո՛չ հնարավորություն կար, ո՛չ լսարան, ապա հիմա ֆեյսբուքը հրաշալի միջոց է և ծառայում է դրա համար: Եվ պետք է արձանագրել, որ այս տեսանկյունից մեր արձանագրած հաջողությունները մի քանի քայլ առաջ են մեր հարևաններից: Եթե այնտեղ հանրությունը զուտ լուր ստացողի՝ այն էլ սրբագրված ու միայն իշխանությանը ցանկալի, դերում է հանդես գալիս, ապա մեր դեպքում կարող է սեփական կարծիքը հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին տարբեր լրատվական կայքերի միջոցով:
Իհարկե բլոգոլորտը և համացանցի ակտիվին բարձր մակարդակի հասցնելու գործում կարծում եմ մեծ դեր է խաղացել նաև BlogNews-ի անձնակազմը: Հպարտությամբ եմ արձանագրում, որ ազատ խոսքի և բլոգոլորտը նոր հարթություն բարձրացնելու գործում մեծ է եղել նաև մեր դերը: Մոտ 7 ամիս առաջ հայկական բլոգներից շատ քչերն ունեին հասարակական բովանդակություն, իսկ ֆեյսբուքում ստատուսները շատ քիչ էին տարբերվում օդնոկլասսնիկի ստատուսներից: Այսօր կարող ենք արձանագրել, որ մի քանի քայլ առաջ ենք տարել բլոգոլորտը և ազատ խոսքի արտահայտման հնարավորություն ընձեռնել յուրաքանչյուր օգտատիրոջ ու դրանով հասարակության զարգացման ճանապարհին մեր ներդրումն ունեցել:
Ազատ խոսքի ու հասարակության կայացման ճանապարհին ևս մի քայլ առաջ լինելով հարևաններից չպետք է կանգ առնենք և ավարտված համարենք մեր նպակաները, այլ անենք ամեն ինչ ու ստեղծենք այնպիսի հասարակություն, որը ոչինչով չի զիջի եվրոպականին, և մի բան էլ կգերազանցի...
Հավատով դեպի հաղթանակներ...
Նյութի աղբյուր՝ http://www.igreg.ru/2012/08/facebook.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել