1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ը 1959 թվականին ծրագրել էր ռազմական լրտեսական բազա ստեղծել Երկրի արբանյակ Լուսնի վրա, որտեղից հնարավոր կլիներ թշնամիներին հարվածել միջուկային հրթիռներով, երկուշաբթի գրում է Daily Mirror թերթը՝ հղում անելով վերջերս գաղտնազերծված փաստաթղթերի։
Հարյուր էջանոց փաստաթուղթը գաղտնազերծվել ու հրապարակվել է ամերիկացիների՝ Լուսնի վրա իջնելու 45-ամյակի կապակցությամբ։ Այսպես կոչված՝ «Հորիզոն» նախագիծը միտված է եղել Լուսնից Երկրին հետևելուն։ Ինչ-որ չափով ամերիկացիների ծրագրերն իրականացվել են. Երկրի շուրջ այժմ թռչում են նրանց արբանյակները, որոնք լրտեսում են մոլորակի ցանկացած ակտիվություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1376647.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել