1in.am-ը գրում է.
Մասնագետները հզոր կապ են բացահայտել մարդու էթիկական հակումների և քրոնոտիպի միջև: Եթե մարդն ակտիվություն է ցուցաբերում իր համար ոչ սովորական ժամերին, ապա հաճախ է ստում՝ գրում է USA Today-ը:
Ինչպես ցույց է տվել 200 կամավորների մասնակցությամբ հետազոտությունը՝ շուտ արթնացողները հաճախ ավելի շատ են ստում երեկոյան, իսկ ուշ քնողները՝ առավոտյան:
Վերջին հետազոտության շրջանակներում գիտնականները խնդրել են 48 ուսանողների լուծել մաթեմատիկական խնդիրները ինքնուրույն, իսկ հետո պատմել արդյունքների մասին: Ճիշտ լուծման համար ուսանողները ստացել են 50 ցենտ: Այդ կերպ հնարավոր էր խաբել գիտնականներին:
Դրանից հետո 142 կամավորների խնդրել են պատմել, թե որքան հաջող են նրանք տիրում ժամանակ անցկացրել: Որքան շատ են եղել դիպուկ կրակոցները, այնքան մեծ է եղել մրցանակ ստանալու հավանականությունը: Արդյունքում վաղ արթնացողներն ավելի շատ են ստել, երբ փորձությունը ընթացել է երեկոյան: Նույնը տեղի է ունեցել ուշ քնողների հետ առավոտյան: