Վայ, չեք պատկերացնում է՜, թե քանի պատճառ կա իրականում, որոնք ստիպում են ինձ սիրել էլ չէ, պաշտել մեր Սցիպիոն Արմավիրսկուն: Ամեն մի հարցազրույցը տեղով մի հատ տենց պատճառ ա, բայց դե առանձնացրել եմ 10 ամենաորոշիչները:
1. Աշխարհում միակ կռազի շոֆերն ա՝ գեներալ-լեյտենանտի կոչումով, կամ էլ՝ աշխարհում միակ գեներալ-լեյտենանտն ա՝ կռազի շոֆերի էությամբ
2. Միակ մարդն ա, ով բարձրագույն կրթություն ստացել ա դեռ այբբենարանը մինչև վերջ չյուրացրած
3. Որպես մարքսիսզ-լենինիզմի գիտակ, մեկից մեկ ճանաչում ա բոլշևիկներին, անգամ երբ բոլշևիկը վերջինն ա
4. Ինքը շատ ա սիրում Օստին Փաուերսի մասին կինոները ու անգամ ունի սեփական Մինի Մի
5. Ցանկացած անհասկանալի/տհաճ/զայրացնող իրավիճակում Մանվելն ունի կայուն լուծում՝ ջիգյարով ուշունց
6. Նրա բրիգադում կռվել է քաջարի մարտիկ Լֆիկը, իսկ Տարոնը Սիրունչին զենք է մատակարարել 12 տարեկանում և համատեղել է առուժենոսեցի գործը զորավարի համար
7. Ինքը մեդալները մեքենայի բարդաչոկում ա պահում
8. Կարդալով իր ինքնակենսագրական «Զորավար» գիրքը՝ հասկանում ես, որ պարզապես թյուրիմացություն է եղել, որ Մանվելը իրա բրիգադով մինչև Լիսաբոն չի հասել (բացի դրանից, գրքի աբլոժկեն արդեն հերիք ա Մանվելին Մտամոլորին սիրելու համար)
9. Ինքը հռետոր է ու կիրթ հայեցի խոսքի սենսեյ
10. Ինքը լրագրողների հետ շփվելու գուրուն ա ու միշտ ցնցում ա իր բազմակողմանի զարգացված ինտելեկտով ու էրուդիցիայով