Շատ հեռու հեռվում, որտեղ քչքչում է գետակը, տարին 12 ամիս ծաղկում են ծառերն ու ծաղիկները, որտեղ միշտ մրգերն ու հատապտուղները համեղ ու հասած են լինում, ապրում եմ ես` ծուռթաթ արջուկս: Իմ անունը Սոնա է: Մայրիկս եվ հայրիկս ինձ անվանակոչել են այդպես, որովհետև մենք առաջադեմ արջուկների ցեղ ենք, մենք միշտ համերաշխ ապրել ենք, թե մարդկանց և, թե այլ կենդանիների շրջապատում: Մայրիկս էլ մի աղջա էր սիրում, ում անունը Սոնա էր: Այդպես ես դարձա Սոնան: Մոռացա նշեմ, որ ես ունեմ նաև մեծ եղբայր: Ճիշտ է կյանքս մեկ-մեկ բարդանում է նրա պաճառով, բայց իմ եղբայրը իմ միակ վստահելի ու պաշտպանող արջուկն է:
Իրականում ես շատ գեղեցիկ արջուկ եմ: Այո հավատացեք: Ճիշտ է ես մի քիչ թմբլիկ եմ, ատամներս փոքր ինչ ծուռ են, բայց ես ունեմ երկար թարթիչներ, իսկ երբ սկսում եմ ժպտալ աչքերիցս փոքրիկ կայծեր են թռչում: Անտառի բոլոր տղա արջուկները միշտ ինձ հաճոյախոսություններ են ասում, սիրո խոստովանություններ անում, սակայն ես այդպես էլ չեմ սիրահարվում: Ես նույնիսկ մեկ-մեկ կարծում եմ, որ ես տարօրինակ եմ և երբեք էլ չեմ սիրահարվի: Եվ իմ մտքով անգամ չէր էլ կարող անցնել, որ իմ կյանքում նման մի դեպք կպատահի: Եվ այսպես...
Մի օր, երբ իմ սիրելի ազնվամորուց չկար մեր անտառում ես քայլեցի շատ երկար, և հայտվեցի մեր անտառից շատ հեռու մի տեղ` ավելի շուտ մեկ ուրիշ անտառ: Ես շատ վախեցա ու թաքնվեցի մի ծառի փչակում` հույս ունենալով, որ մեկը ինձ կգտնի: Ես վախից լացում էի, երբ լսեցի  ինչ-որ մեկի ձայնը.
-Այստեղ մեկը կա±:
Ես սկզբում վախենում էի ձայնել, սակայն ուրիշ ելք չկար:
-Այո:
-Կարո±ղ ես գլուխդ հանել փչակից,-ասաց նա:
-Ոչ վախենում եմ:
-Իսկ դու գիտես, որ քո փչակի ներքևում ազնվամորի աճել, ես քեզ ինչպե±ս եմ հանելու, ախր նրա փշերը ինձ կխանգարեն:
Այդ ժամանակ ես ավելի բարձր սկսեցի լացել: Ինձ թվաց, որ ես երբեք դուրս չեմ գա այս փչակից և չեմ տեսնի մայրիկիս: Սակայն րոպեներ անց նորից լսեցի նա ձայնը:
-Լավ սպասիր, ես մի բան կմտածեմ:
Երբ ես վերջապես գլուխս հանեցի փչակից տեսա, որ մեկ այլ արջուկ այդ ազնվամորու փշոտ թփերի վրայով գալիս է ինձ օգնության: Եվ կարո±ղ եք մտածել, թե ինչ կատարվեց ինձ հետ: Ես սիրահարվեցի: Երբ նա հասավ ինձ և օգնեց դուրս գամ փչակից, նա ինձ ասաց, որ նա էլ ինձ է սիրահարվել, նույնիսկ չտեսնելով ինձ, որ լսել է իր սրտի ձայնը, որը դեպի ինձ էր տանում: Նա արջուկ Սմբատն էր` կողքի անտառից, ով նույնպես ուզում էր իմ պես սիրահարվել:
Եվ ես հասկացա, որ սերը այլ տեսք ունի: Սերը չի ծնվում իմ լսած բազմաթիվ հաճոյախոսություններից ու սիրո խոստովանություններից չեն, ոչ էլ ամպագորգոռ բառերից ու արարքներից: Սերը ծնվում է, երբ դժվարություններ են հաղթահարվում, երբ լսում ես սրտիդ ձայնին, երբ հաշվի չի առնվում ոչ արտաքինը, ոչ ազգային պատկանելիությունը, առհասարակ ոչ մի բան: Սերը ծնվում է, երբ զգում ես, որ սիրտդ արագ է աշխատում նրա ձայնից, երբ նրա կողքին պաշտպատված ես, երբ գիտես, որ նա քեզ համար կանցնի նույնիսկ ազնվամորու փշոտ թփերի միջով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել