Pastinfo.am-ը գրում է.
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ղեկավարները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտե` խնդրելով աջակցել գյուղատնտեսական աշխատանքների անվտանգության ապահովմանը: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունները հաստատեց ԿԽՄԿ երևանյան պատվիրակության հաղորդակցական ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նշեց, որ դա համապատասխանում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մանդատին, միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, և եթե կողմերը տալիս են իրենց համաձայնությունը, ԿԽՄԿ-ն իր ներկայությամբ աջակցում է տեղի բնակչության անվտանգությա ապահովմանը:
«Երկուստեք համաձայնության դեպքում մենք տալիս ենք այդ երաշխիքները, այսինքն` գտնվում ենք այդ տարածքներում, բայց քանի որ մենք հիմա դեռ չունենք հաստատում, ես չեմ կարող հստակ որևէ բան ասել»,- նշեց մեր զրուցակիցը:
Մեր հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն դիմե՞լ է ադրբեջանական կողմին` նրանց համաձայնությունն ստանալու, Զառա Ամատունին այսպես պատասխանեց. «Մենք բանակցում ենք իշխանությունների հետ»:
Տավուշի մարզի գյուղերում ներկայում սկսվել են ցորենի և գարու բերքահավաքի աշխատանքները, սակայն գյուղացիները չեն կարողանում աշխատել գյուղից դուրս գտնվող իրենց դաշտերում, քանի որ դրանք գտնվում են ադրբեջանական դիրքերի մշտական կրակահերթերի տակ:
Գյուղացիները պատմում են, որ ադրբեջանցիները կրակում են դաշտում աշխատող ոչ միայն գյուղացիների, այլև՝ գյուղտեխնիկայի վրա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/47078
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



