Վարդգես Գասպարին իր ֆեյսբուքում գրում է, որ Երևան Գյումրի մարշրուտկան չի շարժվել, որովհետև մարդ չկար, շոֆերն էլ ասեց՝ փող չտաք չեմ շարժվի։ Դե մեր Գասպարին էլ, որ սաղ օր միտինգներին ու նախագահականի դեմը ի նշան բողոքի նստում ա կամ պարկում ա, սուս փուս վեշերը հավաքել ա, դուրս ա եկել, էկել ա տուն ու սրտաճմլիկ ստատուս ա գրել։ Ասա այ մարդ, բռնեիր ավտոկայանում պարկեիր մի 2 ժամ էլի, մանր օրինախախտումների դեմ պայքարեիր։ (Պատկերացնում ե՞ք քանի շաբաթվա ղժալու թեմա էր լինելու Գասպարիի՝ գետնին պարկելը Ավտոկայանի շոֆերների շրջապատում)։ Բայց դե պայքարը միայն այն ժամանակ է պայքար, երբ դու Բաղրամյան պողոտայում ես՝ ժողովրդով ու ոստիկաններով շրջապատված, երբ կողքդ մեգաֆոն կա, որ կարանաս «Սերժիկ, հեռացիր» գոռաս։ Իսկ երբ կողքդ լրագրող չկա, թքած իրավախախտումների վրա էլ, մնացած ամեն ինչի էլ՝ մեկ ա ռեյտինգ չի բերում, գրանտ էլ չես ստանա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել