Pastinfo.am-ը գրում է.
Հռոմեական «Լացիոյում» հանդես եկող Գերմանիայի հավաքականի հարձակվող Միրոսլավ Կլոզեն հայտարարել է հաջորդ տարի մարզական կարիերան ավարտելու մասին:
«Որոշել եմ հեռանալ 2015 թվականին»,- ասել է 36-ամյա մարզիկը, որը իտալական ակումբում հանդես է գալիս արդեն երեք տարի: Մինչ այդ խաղացել է «Բավարիայում» եւ «Վերդերում»:
Լեհաստանում ծնված հրեա ֆուտբոլիստը Գերմանիայի հավաքականի կազմում խաղադաշտ է մտել 137 անգամ՝ դառնալով 71 գոլի հեղինակ:
Բրազիլիայում տեղի ունեցած համաշխարհային ստուգատեսում նա դարձավ աշխարհի առաջնությունների եզրափակիչ փուլերի պատմության մեջ
լավագույն ռմբարկու՝ իր խփած գոլերի քանակը հասցնելով 16-ի: Կլոզեն նաեւ աշխարհի չեմպիոն է, մրցանակակիր, Եվրոպայի առաջնությունների մեդալակիր:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/47062
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել