Ֆեյսբուքում տիրող մի շարք ֆոբիաներից մեկի վերաբերյալ: Ես ռուսամետ չեմ, արևմտամետ չեմ, ամերիկամետ չեմ, արաբամետ էլ չեմ և առհասարակ ….ամետ չեմ: Կողմ եմ Հայոց պետականությանը, անկախ Հայաստանին և առհասարակ ազգի իդենտիֆիկացիային, սակայն եկեք պետականության կառուցման հարցում չընկնենք ծայրահեղությունների գիրկը, չդառնանք ռուսաֆոբ, ամերիկաֆոբ և առհասարակ ….աֆոբ: Ցանկացած պետություն ունի այլ պետությունների հետ հարաբերվելու և մշակույթի փոխանակման խնդիր, ինչ-ինչ օբյեկտիվ պատմական գործոնների և իրադարձությունների բերումով մենք` հայերս, առավել սերտ կապեր ենք ունեցել հենց Ռուսաստանի հետ և բնականաբար որոշ չափով ազդվել ենք ռուսական մշակույթից և լեզվամտածողությունից, նույն կերպ եթե խորանանք գրական լեզվի և բարբառների մեջ կտեսնենք, որ հայերենը նաև շատ է ազդվել պարսկերենից և արաբերենից: Կարծում եմ, դա մշակույթների բնական փոխհարաբերման արդյունք է… Եկեք ազգային արժեքների համար պայքարում այլատյացության չհասնենք: :)))
Հ.Գ. Պուծին կլուբի անդամ չեմ ;)
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/nana.gndoyan/posts/308935772538012
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել