alfred-eisenstaedt-author-ernest-hemingway-in-fishing-village1in.am-ը գրում է.

Էռնեստ Միլլեր Հեմինգուեյը ծնվել է 1899թ. հուլիսի 21-ին՝ ԱՄՆ Իլինոյս նահանգի Օուք Փարք քաղաքում, բժշկի ընտանիքում: Վաղ տարիքից նա շատ էր կարդում, տարված էր նաև որսով և ձկնորսությամբ: Դպրոցում սովորելու տարիներին նա գրել է ակնարկներ և ռեպորտաժներ դպրոցական ոչ մեծ թերթի համար: Հենց այդ ժամանակ էլ նա որոշեց դառնալ գրող: 1916-ին առաջին անգամ դպրոցական ամսագրում լույս են տեսել նրա առաջին պատմվածքները:

Դպրոցից հետո նա ցանկացել է ընդունվել համալսարան և տեղափոխվել Կանզաս Սիթի: Այստեղ նա որպես թղթակից աշխատել է «Զվեզդա» թերթում՝ լուսաբանելով դեպքերի քրոնիկան: Առաջին աշխարհամարտի տարիներին Հեմինգուեյը ծառայել է Իտալիայում: 1918-ին նա ծանր վիրավորվել է և մեկ տարի անց վերադարձել ԱՄՆ:

Պատերազմից հետո նա որպես լրագրող աշխատել է Չիկագոյում և Տորոնտոյում՝ զուգահեռաբար գրելով պատմվածքներ: Հետագայում նա կնոջ հետ տեղափոխվել է Փարիզ՝ իրեն ամբողջովին նվիրելով ստեղծագործելուն:

1926-ին լույս է տեսել Հեմինգուեյի «Եվ ծագում է արևը» («Ֆիեստա») վեպը՝ նրան բերելով առաջին գրական հաջողությունները: Մեկ տարի անց լույս է տեսնում երիտասարդ գրողի «Տղամարդիկ առանց կանանց» պատմվածքների ժողովածուն, իսկ 1933-ին՝ «Հաղթողը ոչինչ չի ստանում»:

Մեծ հաջողություն է ունեցել Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպը, որը լույս է տեսել 1929-ին: Այս ստեղծագործության համբավը տարածվել է նաև արտասահմանում:

1953-ին Էռնեստ Հեմինգուեյը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ծերունին և ծովը» պատմվածքի համար: 1954-ին գրողն արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակիգ:

Կյանքի վերջում Հեմինգուեյը տառապել է շաքարախտով և հիպերտոնիայով, սակայն բժիշկներն ավելի կենտրոնացել են նրա «հոգեկան խանգարումների» վրա:

Հոգնելով անընդմեջ տառապանքներից՝ Հեմինգուեյը 1961-ի հուլիսի 2-ին կրակել է իր վա՝ ԱՄՆ Այդահո նահանգի Քեթչում գտնվող իր տանը՝ չթողնելով ոչ մի գրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել