1in.am-ը գրում է.
Իսրայելական զորքերն առաջիկա մի քանի օրերին կոչնչացնեն պաղեստինցի գրոհայինների ստորգետնյա թունելների մեծ մասը, որոնք նրանց կողմից փորվել են Իսրայելի հետ սահմանին մասշտաբային դիվերսիաների կազմակերպման համար: Այդ կերպ կիրագործվի Գազայի հատվածում գործողության ցամաքային փուլի գլխավոր խնդիրը՝ հայտնել է պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը՝ փոխանցում է Trend գործակալությունը:
Ելույթ ունենալով Թել Ավիվում անցկացված մամլո ասուլիսում՝ նա և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չեն բացառել ռազմական արշավի ընդլայնումը, սակայն հասկացնել են տվել, որ իսլամիստների ռեժիմի տապալումը չի մտնում օպերատիվ պլանների մեջ:
«Կարծում եմ, որ 2-3 օրից թունելների մեծ մասը կոչնչացվի»,- ասել է Յաալոնը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ կանեն զինվորականները, եթե մոտ ժամանակներս միջազգային հանրությունն Իսրայելին կանգնեցնի Գազայում գործողությունը դադարեցնելու անհրաժեշտության առջև:
Ներխուժման մեկնարկից ի վեր զինվորականներն արդեն 14 ստորգետնյա թունելներ են հայտնաբերել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ