Մեկօրյա անքնությունից հետո կարող են շիզոֆրենիայի ախտանիշներ հայտնվելLife.panorama.am-ը գրում է.

Մարդու մոտ, ով չի քնել 24 ժամ կարող են հայտնվել շիզոֆրենիային հատուկ ախտանիշներ. նման եզրահանգման է եկել միջազգային ուսումնասիրող թիմը, որի կազմում ընդգրկվել են գիտնականներ Բոննի համալսարանից եւ բրիտանական Թագավորական քոլեջից:

Մինչեւ այս էլ գիտնականները պարզել էին, որ անքուն մեկ գիշեր անցկացնելուց հետո զգալի նվազում է կենտրոնանալու հատկությունը, սակայն առաջին անգամ է հաստատվում, որ կարող են ի հայտ գալ շիզոֆրենիայի տարբեր դրսեւորումներ հիշեցնող ախտանիշներ: Ինչպես հայտնի է, շիզոֆրենիան պսիխոզի քրոնիկական ձեւերից է եւ ներառում է այնպիսի երեւույթներ, ինչպիսին են մտածողության խանգարումը, շրջակա իրականության ոչ ադեկվատ ընկալումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել