f685758d3d69a402f3f1635ba731in.am-ը գրում է.

41-ամյա թոփ-մոդել Հայդի Քլումը Նյու Յորքում հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում երկու դուստրերի՝ 4-ամյա Լուի և 10-ամյա Հելենի հետ:

Ակնհայտ է, որ նորաձև մայրիկը իր աղջիկների իդեալն է, քանի որ նրանք երկուսն էլ, չնայած փոքր տարիքին, բարձրակրունկ կոշիկներով են: Ընդ որում, եթե փոքր աղջիկը բավականին հարմար կրունկով արծաթագույն բոկոտիկներով էր, ապա ավագ դուստրը ցուցադրել է բարձրակրունկ կոշիկների վրա քայլելու հմտությունը: Երկու աղջիկներն էլ գեղեցիկ վառ զգեստներ են կրել, սակայն ըստ ոճի և տրամադրության՝ տարբեր:

Անձամբ Հայդին նախընտրել է հանգիստ կերպարի մեջ լինել և ընդգծել է իր բարեկազմ մարմինը ազատ վերնաշապիկով և նեղ տաբատով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել