Ուսումնասիրելով Քաղաքապետարանից եկած գրությունները փարկինգի համար չվճարելու, իսկ ավելի ճիշտ տուգանվելու վերաբերյալ ինձ մի բան շատ հետաքրքրեց, ինչո՞ւ գրությունների վրա չկան կնիքներ, որոնք փաստում են, որ այն ուղարկված է քաղաքապետարանից և օրինական հիմք ունեն: Դրանք թղտեր են, որի հիման վրա մարդիկ մուծում են 5000 դրամ: Մի գուցե մի հանցագործ քաղաքապետարանի բլանկը կեղծում է ու ուղարկում է քաղաքացիներին, ես որպես քաղաքացի ո՞նց հիմք ընդունեմ հասարակ ստորագրություններով որոշումներ և մուծումներ անեմ ինչ-որ հաշվեհամարի վրա: Կամ միգուցե այդ տուգանքները օրինական ուժ չունե՞ն: Օրինակ, երբ տուգանք է գալիս պետավտոտեսչությունից, որոշման վերջում, ստորագրության վրա պարտադիր կնիք կա: Վստահեմ իրավաբանների մեծ մասը կփաստեն, որ առանց կնիքի փաստաթուղթը օրինական հիմք չի կարող հանդիսանալ...... Ըստ եկած թղտերի ստացվում է , որ փարկինգ սիթին ուղարկում է նկարները խախտման, որոնք ի դեպ կնքնված են, որ նկարահանման համար այդ ՓԲԸ-ն պատասխանատու է, իսկ քաղաքապետարանը արդեն վարչական իրավախախտման հետ կապված մնացած ընթացքն է կազմակերպում և այդ 5000 դրամ վարչական իրավախատման հետ կապված որոշումները ուղարկում է հասցեատերերին առանց կնիքի ..... հիմա հարց է առաջանում թե քաղաքապետարանին, թե իրավաբաններին... արդյո՞ք օրինական է վճարումներ կատարել առանց կնիքի փաստաթղտի հիման վրա: