Ուշագրավ հետաքննություն է անցնկացրել առաջին լրատվականը՝ կապված Երևանի նախկին քաղաքապետ, իսկ այժմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Զախարյանի և իր կնոջ ֆինանսական «անհասկանալի» վիճակի վերաբերյալ։ Բանն այն է, որ թեև ինչպես ինքը՝ Զախարյանը, այնպես էլ նրա կինը բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրում որևէ անշարժ կամ շարժական գույք, արժեթուղթ կամ ներդրում, փոխառություն կամ 8 մլն դրամ և ավելի արժողությամբ թանկարժեք գույք չեն հայտարարագրել, այնուամենայնիվ, Զախարյանի բանկայի հաշվին կա 40 միլլիոն դրամ գումար, իսկ նրա տիկնոջ հաշվին՝ 21 միլլիոն։
Ընդ որում, սա այն դեպքում, երբ Զախարյանի աշխատավարձը կազմում է 283 000 դրամ, իսկ նրա կինն առհասարակ «գործազուրկ» է։ Շատ տրամաբանական հարց է առաջանում, թե որտեղից Զախարյանների ընտանիքին այսքան գումար, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ննրանց ունեցվածքը միայն այդ 60 միլլիոնով չի սահամանափակվում։ Հաջորդ տրամաբանական հարցը, որ առաջ է գալիս. հայտարարված կոռուպցիայի դեմ լայնածավ արշավը արդյոք իր տիիրույթում կներառի նաև այս հարցը, թե կպարզվի, որ 61 միլլիոն դրամ Զախարյանը պատահաբար գտել է փողոցում, կամ ասենք իրենց շունիկն է տքնաջան աշխատելով այդ գումարները տուն բերում…



