Թեպետ մարդկանց մեծ մասը մեքենայի կեղտոտ պատուհանը ընկալում է իբրև տհաճ տեսարան, նկարիչ Սքոթ Վեյդը ընկալում է այն իբրև դատարկ կտավ: Վեյդը, ով բնակվում է Տեխասում, ապշեցուցիչ պատկերներ է ստեղծում փոշոտ մեքենաների պատուհաններին: Նա նկարչության այս յուրահատուկ տեսակով տարվել է դեռևս մանկուց, սակայն մեծանալով նա ավելի է խորացել դրա մեջ: Նրան հաճախ կոչում են «Փոշու դա Վինչ»: Յուրաքանչյուր նկարի վրա ծախսվում է 40 րոպեից մինչև 4 ժամ: Ափսոս միայն, որ առաջին իսկ անձրևից հետո նկարները ջնջվում են:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



