image-4523428921in.am-ը գրում է.

Երրորդ օրն է, ինչ մալայզիական Boeing-777-ի աղետի զոհերի մարմինները ընկած են ինքնաթիռի բեկորների անկման վայրում՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայության թղթակից Վիկտոր Նեհեզին աղետի վայրից:

Մարդկանց մարմինները ընկած են դաշտում, ոչնչով չծածկված ու նեխման ակնհայտ նշաններով:

Բազմաթիվ աճյուններ ընկած են հարևան Ռասիպնայա գյուղակի մոտակայքում նույնանուն հանքահորի հարևանությամբ՝ Գրաբովոյից 8 կմ հեռավորության վրա:

Ռասիպնայայի բնակիչները պատմում են, որ մարմինները ընկել են հենց իրենց բանջարանոցների ու տների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել