Panorama.am-ը գրում է.
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին ընդունել է «Լույս» հիմնադրամի մի խումբ ուսանողների: Այս մասին հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով աշխարհի լավագույն բուհերում սովորող երիտասարդներին` վարչապետը նշել է, որ հայրենիքը նրանց կարիքը շատ է զգում, և հույս հայտնել, որ ստացած գիտելիքներն ապագայում կծառայեն երկրի շենացման գործին:
Ներկայացնելով այցի նպատակները՝ երիտասարդները նշել են, որ ուսումնասիրություններ են իրականացնում Շուշիի զարգացման ծրագիր մշակելու ուղղությամբ, ինչպես նաև ցանկություն ունեն Արցախն աշխարհում նոր հետաքրքրությունների տեսանկյունից ներկայացնելու: Ուսանողների խնդրանքով՝ Ա. Հարությունյանը խոսել է Արցախում կրթության և տնտեսության զարգացման հեռանկարների և այդ ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



