Ծանրամարտ. Սոնա Պողոսյանը Նանկին է մեկնում լավագույն վեցնյակ մտնելու նպատակովYerkirmedia.am-ը գրում է.

Օգոստոսի 16-28-ը Չինաստանի Նանկին քաղաքում ընթանալու են ամառային պատաենկան օլիմպիական 2-րդ խաղերը, որի ծրագրում տեղ գտած մարզաձևերից 8-ում պատրաստվում են մասնակցելու նաև Հայաստանի 14 պատանի մարզիկներ: ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը ներկայացնում է նրանցից  մեկին՝ 63 կգ քաշային ծանորդուհի Սոնա Պողոսյանին:

Հայաստանի ծանրամարտի աղջիկների հավաքականը Լեհաստանի Ցեխանով քաղաքում անցկացված Եվրոպայի պատանեկան առաջնությունում գրավեց երրորդ տեղը և արժանացավ ամառային օլիմպիական պատանեկան խաղերի մեկ ուղեգրի:  ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը նանկինյան ստուգատես մեկնելու պատիվն ընձեռեց քասախցի 16-ամյա Սոնա Պողոսյանին (63 կգ): Նրա անձնական մարզիչն է Արման Ղազարյանը, հավաքականինը` աշխարհի նախկին չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել