330388_img650x420_img650x420_crop1in.am-ը գրում է.

Իրանը միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքում հասանելիություն կստանա սառեցված ակտիվներից 2.8 մլրդ դոլարին՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: Հաշիվների ապասառեցումը տեղի կունենա բանակցությունների 4-ամսյա ժամանակահատվածում: Այս մասին փոխանցում է BBC-ն:

«Մենք կշարունակենք դադարեցնել պատժամիջոցների գործողությունը ու Իրանին հասանելիություն կտրամադրենք նրա սառեցված հաշիվներից 2.8 մլրդ դոլարին»,- հայտարարել է Քերին:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Իրանի սառեցված նավթային եկամուտների ճնշող մեծամասնությունը կմնա անհասանելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել