Ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ Կինոմոսկվայի քաղաքականությունը: Ոնց կարելի է էս ամառային սեզոնին, երբ աշխարհի բոլոր երկրներում ամառային բլոկբաստերների բում է, մեր երկրի միակ կինոէկրանին մի քանի ամիս անց նորից ԿՐԿՆԵԼ "Վանա Ծովուն Արշալույսը" ֆիլմը: Դա արդեն եղել է պրակատում, ախր դա արդեն ցուցադրվել է հեռուստատեսությամբ: Լավ, ախր էդ կինոէկրանը վիդեոպրակատով աշխատող կաբելային համայնքային ալիք չի, որ բան չունենաս, քո ֆիլմը ցուցադրես: Ու դրան զուգահեռ ցուցադրես նաև Մայլի Սայրուսի տուպոյ կատակերգությունը, որը նույն ԱՄՆ-ում միանգամից ԴՎԴ-ով թողարկվեց, հիմա էլ ԴՎԴ-ներով կա, իսկ Ucom-ում Pay Per View-ով կարող ես պատվիրել: Ոնց կարելի է Կինոթատրոնը վերածել "օբյեկտի": ՈՒ մեկ էլ ոնց կարելի է միակ նորմալ ֆիլմի` Dark Knight-ի ցուցադրության ժամանակ կանդիցիոներները անջատեն, որ մարդիկ չկարողանան դիտել ու շնչահեղձ լինելով դուրս գան...: ԿինոՄոսկվան ոնց որ կինոյի Արմավիան լինի` մենատեր ու ապաշնորհ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել