Ընդանրապես, մասնագիտական առաջխաղացման հիմնական խանգարող հանգամանքը երիտասարդի մոտ կարծրացած փողի մոլուցքն է: Տեսեք, բոլորիս համար էլ պարզ է, որ ցանկացած մարդ, ով սկսում է մասնագիտական գործունեություն ծավալել (կհամաձայնեմ, որ ոչ բոլորին է հաջողվում), պահանջվում է որոշ շրջան աշխատել մինիմալ աշխատավարձով կամ ընդանրապես առանց վարձատրության (կլինի մեկ ամիս, հինգ ամիս, մեկ տարի): Սակայն շատ-շատերի մոտ այդ անվճար կամ մինիմալ աշխատավարձով աշխատելը ասոցացվում է ինչ-որ ոչ պատվաբեր գործունեության հետ: Նրանք ավելի շատ կնախընտրեմ 100.000 դրամով վաճառողի աշխատանքը, քան պայքարեն, կատարելագործվեն և ցույց տան սեփական գիտելիքները, «համոզեն» բոլորին, որ հեռանկարային մասնագետ են: Ես ընդանրապես ոչինչ չունեմ վաճառող աշխատողների դեմ, բայց կփաստեմ, որ որևէ խանութում վաճառողի աշխատանքի հեռանկարը առավեալգույնը մենեջեր, սրահի պատասխանատուն է:
Ժողովուրդ, խոսքս չի վերաբերում այն երիտասարդներին, ովքեր սովորելու հետ համատեղում են աշխատանքը՝ հենց խանութում վաճառող աշխատելով: Ինքս, երբ սովորել եմ, համատեղել եմ աշխատանքս խանութում: Համաձայն եմ, կան դեպքեր էլ, երբ ուղղակի պարտավորված ես կատարել ցանկացած աշխատանք, խոսքս դրա մասին չէ:
Ավելացնեմ, որ եթե մարդ աշխատում է ինքն իր վրա, նա կարող է լինել հիանալի մասնագետ, իսկ ցանկացած լավ մասնագետը, մրցունակ մասնագետը միշտ պահանջված է:
Ինչ խոսք, երբ մարդ սիրում է իր աշխատանքը, նա միշտ կկատարելագործի ինքն իր մասնագիտական հմտությունները...