Երեկվանից միլլիոնավոր մարդիկ մտորում են մարդկային չարության մասին: Այդ ի՞նչ տեսակ չարություն կարող է լինել, որ սառնասրտորեն կարող է վերցնել 300 մարդու կյանք ինչքան էլ մեծ լինի նրա շահա-նպատակը: Կյանքեր, երեխաներ, որոնք ոչ մի առնչություն չունեն Ուկրաինական հակամարտությանը:

Մի զարմացեք, քանի որ չարի մեջ բարություն չկա: Չարը թքած ունի և կյանքի, և երեխայի, և մոր ու ամեն մի սրբության վրա: Չարի վրա հանկարծ հույս չդնեք, որ նա ինչ-որ բանի առաջ կանգ կառնի: Նա սահման չունի:

Ինչի մասին որ մենք մտածում ենք, բնականաբար այդ մտքերին էլ տրվում է մեր էությունն ու գործողությունը: Բարության աղբյուրին մենք կոչում էնք Աստված: Նույնիսկ եթե հավատացյալ էլ չէք, դուք գիտեք որ բարությունն ու սերը լավ բաներ են, որ նրանք ավելի լավն են քան նախանձը, փառասիրությունը, ատելությունն ու հպարտությունը, որ ծնում են չար ու անցանկալի գործեր: ՍԵՐ-ը Քրիստոնեաների Աստվածն է: Այն իրականում ամբողջ Կյանքի Աստվածն է, բայց մարդիկ չեն ճանաչում այն, քանի որ գիտենալով որ ՍԵՐԸ բարի է, իրենց մտքերը տալիս են չարությանը: «Աստուած սէր է. եւ ով սիրոյ մէջ է ապրում, բնակւում է Աստծու մէջ, եւ Աստուած բնակւում է նրա մէջ։» (1 Հովհ. 4:16)

Մարդը կատարում է չար բան, մարդը սպանում է ազատամարդիկ, իր կնոջ ու աղջկա առաջ, մարդը օդանավ է է խփում և ուղևորների կյանք վերցնում իր շահային նպատակների համար, մարդը պատերազմ է սկսում ու քաոս տարածում, որովհետև սիրում է ոչ իրեն, ոչ էլ ուրիշ մարդու: Տեսնու՞մ էք, նա նույնիսկ իրեն չի սիրում, որովհետև չարին տրվելով նա առաջին հերթին հենց իրեն է վնասում: Մարդն ի վերջո անհույս է դառնում, վհատվում, հոգեպես ճնշվում ու տեսնում ենք թէ քանի քանիսն են ի վերջո վերցնում իրենց սեփական կյանքը: Օրինակ Ալեքսանդր Մակեդոնացին, Լենկ Թեմուրը, Նապոլեոնը, Հիտլերը, ի՞նչ կյանք ու վերջ ունեցան այս դժբախտները և սրանց նմանները, որոնց դուք նաև ՄԵԾ էք ասում: Ատելություն, տառապանք, չաություն ու մահ սփռելուց հետո նրանցից մեկն ինքնասպանություն գործեց, մյուսին թունավորեցին, մեկն էլ հիվանդացավ ու մեռավ հուսահատության մեջ: ԻՆՉՈՒ՞ այս ամեն: Որովհետև առանց Աստուծո (որ հենց ինքը ՍԵՐն է), մենք չենք կարող սիրել նույնիսկ ինքներս մեզ, էլ ուր մնաց թէ սիրենք մերձավորին, կամ նույնիսկ հակառակորդին, ասում է հայր Թադևոս Վիտովնիցկին, ու ինչքան ճշմարտություն կա այս խոսքերի մեջ:


Առանց ՍԻՐՈ հետ միավորվելու, որ աղբյուրն է սիրո, մենք սեր չենք կարող ունենալ:

Սիրելի մարդ արարած, դու կարող էս լինել բարի, եթե քո ամբողջ սրտով քեզ միավորես Կյանքի Աղբյուրի հետ: Սա հենց առաջին Պատվիրաննէ 10 պատվիրաններից: Սիրիր քո Աստծուն «քո ամբողջ» սրտով... և ՆԱ քեզ սիրելով կտա քեզ կարողություն լույս ու սեր դառնալ, նաև քո շրջապատի համար լույս ու սեր դառնա: Աղ դառնալ այս անհամ միջավայրում:

Մարդն ի՞նչ է: Մարդն իրենից ոչինչ չունի:

Տվեք ձեր մտքերը հպատրությանը, բամբասանքին, ատելությանը, մեծամտությանն ու փառասիրությանը և ձեր կյանքը հարուստ կլինի չարությամբ, տառապանքով հուսահատությամբ ու մահվամբ: Դուք տառապանք, հուսահատություն ու մահ կսփռեք նաև ձեր երեխաների, ընտանիքների, հարևանների, հակառակորդներ ու այլ ազգեր վրա: Եվ դուք մի օր պատասխանատվության կ՛կանչվեք Նրա կողմից ով ձեզ ու բոլորիս կյանք տվեց: Միշտ հիշեք, այս աշխարհից հեռանալը վախենալու բան չէ: Կյանքի Տիրոջ առաջ պարտքերով կանգնելն է սարսափելի: Այդ օրից չէս փախչի:

Տվեք ձեր մտքերը միայն բարուն, մտածեք սիրո մասին և ՍԵՐը կսիրի ձեզ, քանի որ ՆԱ արդեն սիրում է ձեզ (Հովհ. 3:16, Հովհ. 16:27): ՆԱ ձեզ կտա ուժ և կարողություն սիրել ինքներդ ձեզ ու ձեր մերձավորին: Մեր տէր Հիսուս Քրիստոսը այս մեծ ու միակ ՍԻՐՈ մարմնացումը եղավ այս աշխարհում և այս տեսանկյունից է որ մենք պետք է հասկանանք իսկական մարդկային պատկերն ու ապրելակերպը: Տվեք ձեր մտքերը Կյանքի ու Սիրո աղբյուրին և ՆԱ ձեզ կտա սիրելու և հաղթելու կարողություն, հույս ու խաղաղություն, ուրախություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ:

Մենք բոլորս հույս ունենք, որ ահա մի օր ամեն ինչ կշտկվի ու կլավանա չէ՞ Մենք բոլորս հույս ունենք որ կառավարություններն ու հասարակությունները մի օր կկարողանան շտկել այն ամենը որ տառապանք ու վախ է սփռում ձեր կյանքում: Մենք բոլորս անսահման սեր ու խաղաղություն էնք փնտրում չէ՞ Իսկ ո՞վ կարող է դա տալ ձեր եթե ոչ միայն ու միայն ՆԱ, ով ինքը սիրո աղբյուրն է ու իր անունն է ՍԵՐ:

Եթե մոտենաք ՆՐԱՆ հենց հիմա, ապա մահվանից կանցնեք դեպի կյանք (1 Հովհ. 3:14): Իսկ եթե ոչ, ապա վաղվա օրը չի տարբերվի այսօրվա մռայլությունից: Ընտրությունը ձերն է: Ազատ կամք:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել