Կիմ Չեն Ունը ԿԺԴՀ նախկին բռնապետ Կիմ Չեն Իրի երրորդ ու կրտսեր որդին է: Ինչպես հայտնի է, այստեղ երկրի ղեկավարի անձի պաշտանմունքը ամենուրեք է ու ամեն բանում, ինչի հետևանքով էլ, չնայած իր բավականին երիտասարդ տարիքին ու ղեկավարման փորձի ի սպառ բացակայությանը, Կիմ Չեն Ունը բարեհաջող կերպով ստանձնեց երկրի ղեկավարի ու զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնը: Ձեզ ենք ներկայացնում նրա մասին հայտնի սակավաթիվ փաստերից 10 ամենահետաքրքիրները:

Կիմ Չեն Ունի ծննդյան իսկական թիվը գաղտնիք է


Կիմ Չեն Ունը հավանաբար ծնվել է 1983-1984 թվականներին: Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը հայտնի չէ, ինչպես հայտնի չէր նրա հոր ծննդյան իրական ամսաթիվը, սակայն Հյուսիսային Կորեայի իշխանությունները պնդում են, որ նա ծնվել է 1984 թվականի հունվարի 8-ին:

Քոլեջում ուսանելիս Կիմ Չեն Ունը կեղծանուն ուներ

Մինչև 1998 թվականը Կիմ Չեն Ունը ուսանում էր Բեռլինի Միջազգային դպրոցում՝ Պակ Ուն կեղծանունով: Նրա համադասարանցիներից քչերն էին հավատում, որ նա Հյուսիսային Կորեայի առաջնորդի որդին է: Շվեյցարիայում սովորելու ընթացքում նա յուրացրել է անգլերեն, գերմաներեն ու ֆրանսերեն:

Կիմ Չեն Ունը NBA-ի մոլի երկրպագու է


Շվեյցարական քոլեջի իր ընկերներից Կիմը վարակվեց NBA-ի սիրով և դարձավ այնպիսի հայտնի բասկետբոլիստների երկրպագու, ինչպիսիք են Քոբի Բրայանտը, Տոնի Կուկոչը, Մայքլ Ջորդանը: Նա նաև հանդիսանում է «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի ֆան: Ասում են, որ նրա սենյակը ամբողջովին ծածկված էր հայտնի բասկետբոլիստների նկարներով ու NBA-ի հետ կապված հուշանվերներով:

Կիմ Չեն Ունի ֆետիշը Nike մարզակոշիկներն են


Չնայած Կիմերի դինաստիային իր պատկանելիությանը՝ Չեն Ունը անտարբեր է եղել քաղաքականության ու իր հոր վարած հակաամերիկյան քարոզչության հանդեպ, ինչը երևում է նաև այն փաստից, որ նա չի վարանել օգտվել ամերիկյան բրենդերից և ուներ Nike մարզակոշիկների հսկայական հավաքածու:

Կիմ Չեն Ունը աշխարհի ամենաերիտասարդ առաջնորդն է


Անկախ նրանից, թե 1983-ի՞ն է նա ծնվել, թե 1984-ին, Կիմը ներկայումս աշխարհում երկրի ամենաերիտասարդ ղեկավարն է:

Կիմ Չեն Ունը հարբեցող է


Կիմի գլխավոր խոհարարի հաղորդած, բայց չհաստատված տեղեկությունների համաձայն, Կիմը ալկոհոլիկ է, ինչպես նաև տառապում է շաքարախտից ու հիպերտոնիայից: Նրա նախկին գլխավոր խոհարար Կենդզի Դուդզիմատոն հայտարարել է, որ Կիմը սնվում է միայն լավագույն մթերքներից պատրաստված ուտեստներով և ունի հիանալի ֆիզիկական նախադրյալներ, բայց նա չափից դուրս շատ է խմում ու երբեք չի ընդունում պարտությունը:

Կիմ Չեն Ունի վաղ տարիքը ֆիքսած նկարներ գոյություն չունեն


Մինչև Կիմ չեն Իրի ժառանգ հայտարարվելը, Կիմ Չեն Ունի ոչ մի լուսանկար չի արվել, բացի միակ ցածրորակ նկարից, որտեղ Ունը դեռ դեռահաս է:

Կիմ Չեն Ունը վախենում է վարսավիրներից ու ինքն է կտրում իր մազերը

Կիմ Չեն Ունը պաթոլոգիական վախ է տածում վարսավիրների հանդեպ: Այդ վախը մանկական տրավմայի արդյունք է, և դրա հետևանքով նա ինքն է կտրում իր մազերը: Սակայն անձի պաշտանմունքի արդյունքում նրա սանրվածքը նորաձևության տենդենցներ է թելադրում Հյուսիսային Կորեայում ու իրենց ժամանակակից համարող երիտասարդները հերթ են կանգնում վարսավիրանոցների առջև, որպեսզի ունենան իրենց սիրելի առաջնորդի սանրվածքից:

Կիմ Չեն Ունը պլաստիկ վիրահատություններ է արել

Հարավկորեական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Կիմ Չեն Ունը մի քանի պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որպեսզի ավելի նման լինի իր պապուն՝ Կիմ Իր Սենին, ով Հյուսիսային Կորեայի հիմնադիրն է: Նրա վերջին լուսանկարներում, որտեղ նա քաշ է հավաքել ու հավանաբար անցել է կոսմետիկ վիարահատությունների միջով, նրա արտաքինը էականորեն տարբերվում է ավելի վաղ շրջանում արված լուսանկարներում ֆիքսված արտաքինից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել