Elq.am-ը գրում է.
Բոլոր ժամանակներում էլ կին – տղամարդ հարաբերությունները եղել և մնում են գիտնականների ուշադրության կենտրոնում։ Ինչպես մոտենալ կնոջը կամ ինչպես արտահայտել հրապուրանքը դեպի նա, լուրջ մոտեցում է պահանջու։ Հակառակ դեպքում ՝ անհաջողության մատնվելը բավական հեշտ է ։ Բավական թվով ամսագրեր անդրադարձել են այս հարցին։ Ներկայացնում ենք մի քանի հնարք, որոնք կարող են օգնել տղաներին ՝ հասնել հաջողության։
Տղամարդիկ սիրում են ստամոքսով, իսկ կանայք ՝ ականջներով։
Ռուս երգիծաբաններից մեկը իր կնոջը կատակով ասում է. Ինչպե կարելի է սիրել քեզ, դու նույնիսկ կարտոֆիլ չես կարողանում տապակել։ Ի պատասխան կինն ասում է . Հիմա հասկանում ես, թե որքան վատ եմ զգում ինձ, երբ դու մոռանում ես ամեն օր ինձ հաճելի բառեր ասել։
Կանայք սիրում են հոգատար, բայց ոչ հայրիկ -տղամարդկանց։
Հիշեք, որքան էլ իգական սեռի ներկայացուցիչը սիրի հորը, նրա ընտրյալը պետք է բավական հեռու լինի այդ կերպարի։ Հակառակ դեպքում մի քանի տարի անց Դուք կունենաք Ձեզնից կախված աղջնակ, ոչ երբեք ՝ կին։
Որքան Դուք չեք սիրում , երբ կինը հիշատակում է մորը, նույքան էլ ՝ նա։
Հարաբերությունների սկզբից հենց Ձեզ համար սահմանեք, թե որտեղ են սկսվում ու վերջանում Ձեր և զաքանչի հարաբերությունները։ Եղեք զգոն, քանզի նա կարող է դառնալ Ձեր գլխավոր մրցակիցը։
Մի արագացրեք դեպքերի ընթացքը։
Հաճախ ամն ինչ փլուզվում է հենց դեպքերի անկանոն ընթացքից։ Տղաները, ովքեր 5 -6 – րդ հանդիպումից սկսում են խոսել երեխաներ ունենլուց, գիտնականների հավաստմամբ , իրականում կորցրել են հետաքրքրությունը աղջկա հանդեպ։ Որպես կանոն սեռական հարբերությունների առաջարկը ավելի արագ է հասնում այն դեպքում, երբ տղան իրոք ուզում է ամբողջովին ճանաչել աղջկան։ Սակայն տղաները պետք է հիշեն, որ աղջկա համար առաջնայինը նրան հոգեպես ճանաչելն է։
Լսեք նրան, բայց մի պարտադրեք։
Կինը փխրուն էակ է,նա սիրում է , երբ հոգ են տանում, լսում են իրեն, օգնում գտնել ճիշտ լուծումներ։ Այնպես որ, եղեք խորհրդատու Ձեր սիրելիի համար, ոչ ՝ պարտադրող։ Խելացի տղամարդը կարող է բացատրել, թե ինչում է պետք այսպես անել, որպես օրինակ բերելով հետևանքը, թե ինչ կարող է լինել , եթե կինը հակառակն անի։
Եվ Հիշեք, կնոջը խոստովանություն անում են ձախ ականջին։
Մի քանի զույգերի հետ անցկացրած հարցումներից հետո գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձախ ականջին արված սիրո խոսովանությունը ունենում է մեծ ազդեցություն։ 10-ից 9 – ը տղամարդիկ այս կերպ հասել են հաջողության։