Գուրգեն Դումանյան.  ՀՀ կառավարությունը հավատարիմ է Բաց կառավարման գործընկերության արժեքներին Panorama.am-ը գրում է.

Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի նպատակն էր սատարել Հայաստանի կողմից` Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) շրջանակներում ստանձնած պարտավորությունների իրականացմանը: Այս մասին հայտնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության և «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հասարակական կազմակերպության հետ համատեղ կազմակերպված միջոցառումը երկխոսության հարթակ է ծառայել կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների միջև՝ քննարկելու Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնությունում Հայաստանի՝ 2014-2016 թթ. գործողությունների ծրագրի նախագիծը:

ԲԿԳ լիազորությունների շրջանակներում կառավարության և քաղաքացիական հասարակության համագործակցությունը կարևոր բաղադրիչ է՝ կյանքի կոչելու Հայաստանի հանձնառությունները պետական կառավարման թափանցիկության խթանման, որոշումների ընդունման գործընթացներում հասարակության մասնակցության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարման նոր տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում: Այսօրվա քննարկումը շահառուներին հնարավորություն է ընձեռել առաջարկություններ ներկայացնել գործողությունների ծրագրի նախագծի վերաբերյալ և հարթակ հանդիսացավ այս կարևոր նախաձեռնությունում հանրային ներգրավվածության համար:

«Կարծում եմ՝ վերանայելով գործողությունների շրջանակը, որոնք նպաստում են թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, Հայաստանն այսօր կատարեց մի կարևոր քայլ առաջ: Այս ջանքերով կառավարությունը վերահաստատում է իր հանձնառությունը` վարելու բաց երկխոսություն քաղաքացիական հասարակության հետ, որը հաջողելու դեպքում՝ ի վերջո կօգնի ամրապնդել վստահությունը երկրում ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ», - ասել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մկքոյը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել